Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
- ս.թ. մայիսի 27-ին ժամը 9.00-ից մինչև մայիսի 28-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի` 8-րդ զանգվածի շենքերի, մասնավոր տնատիրությունների, հիմնարկ ձեռնարկությունների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
- ս.թ. մայիսի 27-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 28-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Շիրազի 30, 32, 34, 36, 38, 40, 48, 50, 52, Մազմանյան 2, 4 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: