Բաժիններ՝

ՀԽ-ի երիտասարդ աջակիցը պատմում է՝ ինչպես են այսօր առավոտյան իրենց բերման ենթարկել

Այսօր առավոտյան հերթական իրազեկման ակցիայի ժամանակ Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել «Հիմնադիր խորհրդարանի» (ՀԽ) երիտասարդ աջակիցներից 9 հոգու: Այս մասին 168.am-ի և aravot.am-ի թղթակիցների հետ զրույցում ասաց ՀԽ-ի երիտասարդ աջակից Հռիփսիմե Եղնուկյանը, ով ևս բերման ենթարկվածների թվում էր:

Նա պատմեց, որ իրեն առավոտյան ժամը 6:00-ին, ևս 2 հոգու հետ, Սարյան-Ամիրյան խաչմերուկից բերման են ենթարկել այն պատճառով, որ իրենք էլեկտրասյուներին փակցնում էին իրենց թռուցիկները. «Ինչպես միշտ, անհիմն էր դա, նրանք պարզաբանում էին, որ դա հասարակական վայր է, որտեղ մենք չենք կարող փակցնել թռուցիկներ, որ դա անօրինական գործողություն է: Սովորական քաղաքացիական ավտոմեքենա մոտեցավ մեզ, բայց ներսում Ոստիկանության համազգեստով 2 ոստիկաններ էին, որոնք ներկայացան և ասացին, որ մեզ բերման են ենթարկում: Մենք իրենց հետ չվիճեցինք, որովհետև գիտեինք՝ անիմաստ է: Գնացինք, սովորական պրոցեսներն անցանք, և մեզ 3 ժամ հետո բաց թողեցին»:

Հարցին՝ սա համարո՞ւմ եք «Հիմնադիր խորհրդարանի» նկատմամբ ճնշումների շարքից քայլ, Հ. Եղնուկյանը պատասխանեց, որ, իհարկե, դա նրանց նկատմամբ ճնշումների շարքից էր. «Հենց այն, որ գրեթե բոլոր էլեկտրասյուների վրա կան ինչ-որ բաներ փակցված, բայց զուտ մերը, որ քաղաքական կոնտեքստով է և «100-ամյակը՝ առանց ռեժիմի» շարժման թռուցիկն է, նրանք փորձեցին ինչ-որ ձևով խոչընդոտել մեր իրազեկման պրոցեսները»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս