Բաժիններ՝

Որքան թմրամիջոց ու ոգելից խմիչք է հայտնաբերվել քրեակատարողական հիմնարկներում

2014թ. ապրիլի 1-ից 2015թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում դատավորների ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում կատարված հանցագործությունների դեպքերով հարուցվել են 106 քրեական գործեր: Այս մասին նշված է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի՝ ՀՀ նոր կառավարության ձևավորումից հետո կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության մեջ:

Ըստ դրա՝ ՔԿՀ-ներում կալանավորված անձանց և դատապարտյալների անձնական, խցերի, կացարանների, ինչպես նաև նրանց այցելած քաղաքացիների և բերված հանձնուքների խուզարկությունների, զննումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են՝ 1841,36 լ ոգելից խմիչք, 186,58878 գ թմրամիջոցներ, 4510 միավոր կտրող-ծակող գործիքներ, 345200 դրամ և արժեքավոր իրեր, 2683 բջջային հեռախոս:

Կալանավորվծներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջների խախտման արդյունքում կարգապահական տույժերի են ենթարկվել 2809 կալանավորված անձինք և դատապարտյալներ, 156-ը՝ խրախուսվել են:

Տուբերկուլյոզով հիվանդների թիվը կազմել է՝ 37, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների թիվը՝ 27:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս