«Օրենքով գողին» ձերբակալելու համար ոստիկանները կոտրել են նրա Toyota-ի ապակիները
Ինչպես գրում է «Прайм Крайм»-ը, նախօրեին մերձմոսկովյան Նարո-Ֆոմինսկում ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչության աշխատակիցները ձերբակալել են 45-ամյա «օրենքով գող» Կոնստանտին Բորիսովին, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Կոստիլ։ Վերջինիս փաստաբանը տեղեկացրել է, որ անձնական խուզարկությամբ Կոստիլի մոտից հայտնաբերվել է 9 գրամ հերոին տեսակի թմրանյութ։
«Прайм Крайм»-ի տեղեկություններով՝ ձերբակալության պահին Կոստիլը գտնվել է իր Toyota Land Cruiser 200 մեքենայի մեջ և ներսից փակել է դռները, ինչի պատճառով հատուկ ջոկատայինները ստիպված են եղել ծանր մուրճերով կոտրել մեքենայի ապակիները։
Գործակալությունը հիշեցնում է, որ Բորիսովը «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանի՝ ազատության մեջ մնացած քիչ թվով համակիրներից էր։