Սեպտեմբերի 8-ի, լույս 9-ի գիշերը Իջեւան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող «Գետափ» սրճարանում 1961թ. ծնված Աղվան Մելիքբեկյանը եւ նրա որդին` 1989թ. ծնված Էդգար Մելիքբեկյանն անհիմն պատճառով վիճաբանության մեջ են մտել սրճարանի մատուցողուհու հետ, հայհոյել նրան, Էդգար Մելիքբեկյանը գարեջրի շշով հարվածել է սրճարանի սեփականատեր, 40-ամյա Կարեն Անտոնյանի պարանոցին:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 01.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտա և Արտաշիսյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս տարվա սեպտեմբերին կլրանա Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի բացման 50-ամյակը: Այդ առիթով «Առավոտ» -ը զրուցել է հայ փիլիսոփաների ավագ սերնդի ներկայացուցիչ,17 մենագրությունների հեղինակ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Աբրահամյանի հետ:
«Գլխավոր դերակատարներն այդ երկուսն են, ու ես պահանջում եմ հանդիպում կամ առերեսում Տիգրան Սարգսյանի եւ Կճոյանի հետ, մեկ էլ էն ժամանակվա էկոնոմիկայի նախարարի՝ Ներսես Երիցյանի հետ»,- ասել է Փ. Հայրապետյանը:
Ժամը 22.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի փողոցի թիվ 29 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է՝ մահացածը 70-ամյա Ռաիսա Մարգարյանն էր։ Պարզվել է նաև, որ հանցագործը սպանությունը կատարելուց հետո ննջասենյակից հափշտակել է 250 հազար ՀՀ դրամ և ոսկյա զարդեր։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության համար մրցույթ է հայտարարվել, սակայն Արդարադատության նախարարությունը դեռ հայտեր չի ստացել: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից: Նշենք, որ մրցույթի մասին հայտարարությունը ՀՀ արդարադատության կայքում տեղադրվել է սեպտեմբերի 2-ին:
Գողացած ցլիկին տեղափոխել էին «Ժիգուլի»-ով, սովորական ուղևորի նման:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 11-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Արզումանյան 10, 16/1, 16/2, 16/3, 18-22, Էստոնական 21, 23, 25, Սիսակյան 18-22 համարների, Շինարարների, Առաքելյան, Եղիազարյան փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ` հիշյալ խափանման միջոցը վերացվել է, և նա ազատվել է կալանքից
Թմրամիջոց հյուրասիրողին ձերբակալեցին:
Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել բաժինների օգոստոսյան հաշվետվությունը: Բաժնի պետերը հանդես են եկել զեկույցներով՝ ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները:
Լավագույն ճանապարհային ոստիկան է ճանաչվել ՃՈ ուղեկցող սպայական վաշտի ավագ տեսուչ Ղուկաս Եսայանը:
Այսօր ոստիկանության գործառույթներն իրականացվում են յուրաքանչյուր ծառայողի պատասխանատվության դաշտում, իսկ արդյունքը լինելու է նոր՝ հասարակության հավատն ու վստահությունը վայելող ոստիկանությունը:
Ալավերդի քաղաքի ծայրամասային թաղամասերի դպրոցներում խնդիրներն ավելի շատ են, քան կենտրոնական՝ մեծ դպրոցներում:
Սեպտեմբերի 9-ին ոստիկանության Ամասիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ԳԱԶ-31029» մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենան ժամը 20.40-ի սահմաններում Հովտուն-Բանդիվան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը:
Ադրբեջանում գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի մորն արդեն հայտնել են տեղի ունեցած ողբերգության մասին, ինչից հետո նրա առողջական խնդիրներն ավելի են սրվել:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 14.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռուբինյանց և Պ. Սևակի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 10 տարեկան տղայի:
Այսօր, սեպտեմբերի 10-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Փառանձեմ» սրահում տեղի է ունեցել «Cambridge ESOL քննություններ Հայաստանում» թեմայով մամլո ասուլիս, որի ընթացքում քննարկվել են Քեմբրիջյան քննությունները, որոնք միջազգայնորեն ընդունված են դպրոցների, համալսարանների և գործատուների կողմից՝ որպես լեզվի որակավորման համաշխարհային չափորոշիչ հանդիսացող որակավորումներ:
Վրաերթ Երևանի Հալաբյան փողոցում Սեպտեմբերի 9-ին, ժամը 12.10-ին, «Ման» մակնիշի բեռնատարը Երևանի Հալաբյան փողոցի թիվ 65 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել տղամարդու:
Արդարադատության նախարարության աշխատակիցների կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին ՀՀ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է:
Սեպտեմբերի 10-13-ին հանրապետույթունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 22.30-ին, 1980 թ. ծնված Դրաստամատ Թ.-ն իր կողմից վարած «Հոնդա» մոտոցիկլետի կառավարումը կորցնելով՝ վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ պարոն Դավիթ Տոնոյանն ընդունել է ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարարության պատվիրակությանը, որը ս.թ. սեպտեմբերի 9-ից 10-ը Երևանում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարությունում հայ-գերմանական երկկողմ ռազմական համագործակցության բանակցություններին մասնակցելու նպատակով:
Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվաճառվի մասնավորի, իսկ գումարները կուղղվեն երկրի պաշտպանունակությանը: Այս մասին այսօր ԱԺ նիստում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին, թե ինչ է լինելու համալիրի ճակատագրը: Լ.Սարգսյանի խոսքով՝ իր հարցմանն ի պատասխան հուլիսին ասել էին, որ համալիրի 100% բաժնետոմսերը Մուրադյան ընտանիքի մոտ են, բայց օրեր անց ՊՆ-ի հաշվեկշիռ փոխանցելու որոշումը կայացվեց:
«Հանդբոլի թիմում էր ինքը խաղում, գնացել է մրցումների, երրորդ օրը վիճաբանություն է եղել, իմ երեխուն կանչել են օգնության, գնացել է վիճաբանության տեղը և դանակահարվել է էնտեղ: 7-ին 10 պակաս էդպես երեկոյան տարել են հիվանդանոց, հիվանդանոցում 9.35 րոպե իմ երեխան մահացել է»:
Դիլոյանի և Վերանյանների հայրերը, ընկերներն ու հարազատները կառավարության անունից իրենց լսելու եկած քաղաքացիների ընդունելության և դիմում-բողոքների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին ներկայացրին շուրջ 1 տարի ընթացող դատավարության (առաջին նիստը տեղի է ունեցել 2013թ-ի սեպտեմբերի 17-ին), երկարատև ձգձգումները:
Զգուշացեք, խարդախություն է. տոմսեր՝ չկայանալիք համերգի համար:
2014 թվականի հուլիսի 30-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղում նույն գյուղի բնակիչ Նարեկ Պ.-ն գումարային հարցի շուրջ վիճաբանել է ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկան Պետրոս Կ.-ի հետ և սուր կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ հարվածել է վերջինիս որովայնին` առողջությանը պատճառելով ծանր վնաս:
«Սա առանձնահատուկ դաժանության վառ օրինակ է անօգնական 77-ամյա մարդու նկատմամբ»,- ասաց ՄԻՊԵԿ իրավախորհրդատու Վահե Գրիգորյանը, ով ներկայացնելու է Խոջոյանի ընտանիքը Եվրոպական դատարանում: «Մենք աջակցում ենք մեր գործընկեր` ԸԻԿ-ին Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առջև` Խոջոյանի ընտանիքի համար արդարության հասնելու նպատակով»: