Արմեն Երիցյանը՝ երեկ գազալցակայում պայթյունի մասին
ՀՀ կառավարության այսօրվա նիստից առաջ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն անդրադարձավ երեկ Զվարթնոց թաղամասում գտնվող՝ ԱԺ նախկին պագամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) պատկանող գազալցակայանում տեղի ունեցած ուժգին պայթյունին:
Նա նշեց, որ գազալցակայանը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, 6 ամիս առաջ տուգանվել էր 1 մլն դրամով, հայտնաբերվել էին թերություններ, որոնք չեն վերացվել: Արմեն Երիցյանն ասաց, որ կատարվող աշխանքները ավելի կակտիվացվեն:
«Բոլորը, որտեղ կլինեն թերություններ, ես Ձեզ անձամբ կզեկուցեմ, և եթե կարիքը լինի, մենք դրանց շահագործումները կդադարեցնենք»,- ասաց Արմեն Երիցյանը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց խիստ վերահսկել անվտանգության ռեժիմները. «Դա շատ կարևոր է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի էր ունեցել երեկ՝ 09:30-ին, բռնկված հրդեհի պատճառով վնասվածքներ և այրվածքներ էին ստացել ՀՀ ԱԺ նախկին պագամավոր Հակոբ Հակոբյանի որդին, եղբայրը, Արթուր Գասպարյանը: