Սուրիկ Խաչատրյանը տեղով մեկ «արտակարգ իրավիճակ» է. «ՉԻ»

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. «Երեկ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը փրկել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ թույլ չտալով, որ լրագրողներն անցանկալի հարցեր ուղղեն նրան: Այն, որ հենց Արմեն Երիցյանն է փրկել Սյունիքի մարզպետին՝ միանգամայն հասկանալի է:

Սուրիկ Խաչատրյանը տեղով մեկ «արտակարգ իրավիճակ» է, և Արմեն Երիցյանը փաստորեն իր անմիջական պարտականություններն է կատարել:

Եվ ընդհանրապես, ժամանակն է, որ Հայաստանում ստեղծվի նոր կառույց՝ ՍԽԿ ՏԿԱԻՆ (Սուրիկ Խաչատրյանին կից տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն): Մշտապես գտնվելով Սուրիկ Խաչատրյանի կողքին՝ այդ կառույցն ի վիճակի կլինի ցանկացած պահի լոկալիզացնել աղետը»:

Կարդացեք «Չորրորդ Իիշխանություն» թերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031