«Առաջին զգացմունքը, որը ես ապրեցի, իմանալով այն մասին, որ Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվել է Սյունիքի մարզպետի պաշտոնում, վիրավորանքն էր: Իմ լրագրողական աշխատանքի օրոք իմ հասցեին ես շատ բան եմ լսել ու կարդացել, բայց առանձնապես չեմ վիրավորվել, հատկապես՝ վերջին ժամանակներս»:
Սեպտեմբերի 25-26-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 00.01-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում՝ քաղաքապետարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքերը բացահայտվել են:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 08.20-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 3 շենքի մոտ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածները տեղափոխվեն Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղ, ցավոք, երեխան մահացել է։
Ես հասկանում եմ, որ ոմանք տառապում են «շեֆ» լինելու ախտանշով, ինչպես նաև իշխանություններին լավ ծառայելու մոլուցքով, և նման վարքագիծը ամենաթողության արդյունք է, բայց զգուշացնում եմ, որևէ մեկն իրավուքն չունի բռնանալ քաղաքացիների անարդար որոշումների դեմ բողոքելու իրավունքի նկատմամբ:
Գյումրու տնակային ավաններում բնակվող ընտանիքներին օգնության տրամադրման ձեռնարկների մասին տեսանյութերի պատրաստմամբ ու դրանց հրապարակմամբ, «Շիրակ կենտրոնը» առավելապես նպատակ է հետապնդում հանրայնացնել անօթևան ընտանիքների ու երեխաների ծանր ապրելակերպը, որն անտանելի է դառնում հատկապես ձմռան ամիսներին:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանի ելույթը ոչ իշխանական եռյակի՝ սեպտեմբերի 25-ին Աբովյանում կայացած հանրահավաքին։
Ըստ հաստատված ներդրումային ծրագրի, արվեստի դպրոցի կառուցման համար ծախսվելու է ավելի քան 370 մլն դրամ:
Շիրակի մարզպետի կողմից ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությանը ներկայացված նոր երթուղային ցանցը հավանության է արժանացել: Այն ընդգրկում է 26 ավտոբուսային և 48 միկրոավտոբուսային երթուղի:
Օգոստոսի 20-ից սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում մի շարք ճանապարհահատվածներում կայանած ավտոմեքենաների ապակիներից հեռացվել է վաճառքի մասին գրառումներ պարունակող 180 հայտարարություն: Գործընթացին ներգրավված են նաև մայրաքաղաքի վարչական շրջանների առևտրի, սպասարկումների և գովազդի բաժինները:
Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` սեպտեմբերի 24-ին, ժամը 18.35-ին, Ջրաշեն գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Սոս Խ.-ն:
1997թ. մարտական դիրքերում նրան կարիճը կծել է, 3 տարի հաշմանդամության թոշակ է ստացել: Ասադը պայմանագրային զինծառայող է, կոչումով՝ սերժանտ, պաշտպանում է Իջեւանի տարածաշրջանի սահմանները: Նրա ընտանիքը 2001թվականից բնակվում էր Գետահովտում գտնվող, երկրաբանական վարչությանը պատկանող շենքում:
Խուզարկությամբ Տիգրան Ա.-ի բաճկոնի գրպանից հայտնաբերվել է դեղնականաչավուն, չորացված, մանրացված զանգված:
Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր մեղադրանք է առաջադրվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի նախկին պետ Գ.Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։
Տեսարանը, որ երեւում է նկարներում, իրականում աղբակույտ չէ: Սա ընդամենը միջոց է, որով բնակիչները փորձել են կանխել հսկա հողաթմբի փլուզումը եւ, փաստորեն, ճանապարհը հնարավոր փլուզման վտանգից փրկելու ժամանակավոր լուծում են գտել:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 44-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել:
Սեպտեմբերի 25-27-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 28-29-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Արթուր Ադամյանի կալանավորվելուց հետո ավտոմեքենան հայտնաբերվել է Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքում` թալանված վիճակում:
Սեւազգեստ կինն այժմ վարձով է ապրում, իսկ մահացած որդու զավակն ու կինը ստիպված են եղել այլ կացարան գտնել: Գայանեի տունը ապօրինի գործարքի արդյունքում անցել է Քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանին, ումից տուժած մեկ այլ ընտանիքի մասին մենք արդեն գրել ենք:
Վստահ ենք, որ ՄԻՊ-ի բարձր պաշտոնին հարիր չէ մասնագիտական դաշտից դուրս էմոցիոնալ և ջղաձիգ հայտարարությունների գործելաոճը: Դրական արդյունքների դեպքում հասարակությունը առանց նման հայտարարությունների էլ կտեսնի և կգնահատի արված աշխատանքը:
առավարության դիմաց մի շարք տոնավաճառներում աշխատող ձեռնարկատերերի բողոքի ցույցին աջակցելու էին եկել նաեւ մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ: Հիշեցնենք, որ ցուցարարները բողոքում էին ընդդեմ հոկտեմբերի 1-ին ուժի մեջ մտնելիք օրենքի: Համաձայն դրա՝ շրջանառության հարկը 3%-ից դառնում է 1%, փոխարենը՝ տնտեսվարողները պարտավորվում են վաճառվող ապրանքի մասին պարբերաբար փաստաթղթային տվյալներ ներկայացնել ֆինանսների նախարարությանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Աշնան համար ոչ այնքան բնորոշ եղանակային պայմանները տխուր փաստի առաջ են կանգնեցրել դսեղեցիներին: Վերջին օրերի կարկտահարության հետևանքով ոչ միայն բերքն է վնասվել, այլև՝ տանիքները:
Սակայն դատախազն անսպասելիորեն միջնորդեց դատաքննությունը վերսկսել և Վազգեն Խաչիկյանին և ևս երեք ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները փոփոխել:
Սյունիքում վերջին օրերին ենթադրում էին, որ Սուրիկ Խաչատրյանը կնշանակվի մարզպետի պաշտոնում, բայց իրենց կանխատեսումը համարում էին 50 տոկոսանոց։
ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո շենքի մուտքի մոտ Ս. Խաչատրյանին նախ դիմել եմ մի խումբ երիտասարդներ, ովքեր շնորհավորել են վերանշանակման կապակցությամբ:
«Այսինքն՝ այստեղ էլ մենք Սուրիկ Խաչատրյանի հետ կապված տեսնում ենք լուրջ խնդիր ու նաև տեսնում ենք, որ այդ ուղղությամբ քննություն չի տարվել: Այն նյութերը, որոնք քննիչների մոտ կասկածներ պետք է առաջացնեին և այդ ուղղությամբ խորացված քննություն կատարելու տեղիք տային, կամ չեն նկատվել, կամ լղոզվել են շատ անհամոզիչ հակափաստարկների միջոցով»:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 08.27-ին ահազանգ է ստացվել, որ Այգեզարդ-Քաղցրաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա 2 զոհ, 3 տուժած: