Բաժիններ՝

28-ամյա վարորդը Արարատի մարզում Volkswagen-ով բախվել է ցուցանակին և կողաշրջվել. հղի կինն ու անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում 28-ամյա Վրեժ Խաչատրյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի 14 TA 014 համարանիշի ավտոմեքենայով Դաշտավան-Դարակերտ գյուղամիջյան ճանապարհի 1-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել Դաշտավան գյուղը ազդարարող ցուցանակին և կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ 31-ամյա Աննա Խաչատրյանը, 2-ամյա Սևակ Խաչատրյանը, և 10-ամյա Սամվել Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի հիվանդանոց:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավոր Ա. Խաչատրյանը հղի է:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս