Արգամ Աբրահամյանը ընտրության էր եկել 3-ամյա դստեր հետ. news.am
Արտաշատի քաղաքապետի թեկնածու, Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանն այսօր՝ հունիսի 7-ին, քաղաքի 17/7 ընտրատեղամասում մասնակցեց ընտրության:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Արգամ Աբրահամյանը ընտրության էր եկել 3-ամյա դստեր եւ հորեղբոր տղայի հետ:
Քվեարկելուց հետո Արգամ Աբրահամյանը լրագորղներին ասաց, որ ընտրել է հանուն բարեկեցիկ Արտաշատի:
«Խնդիրները շատ են, բոլորը լուծելով գնալու ենք առաջ սկսած փողոցների բարեկարգումից, կանաչապատումից, տանիքներից, շենքերի բակերից, վերանորոգումից: Բոլոր խնդիրներին անդրրադառնալու ենք»,- ասաց Արգամ Աբրահամյանը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: