
Արտակարգ իրավիճակ Սիրահարների այգում. ժամանել էին մեծ թվով փրկարարներ

Հունիսի 8-ին, ժամը 00.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 26 հասցեի մոտակայքում ծառի ճյուղը քամուց պոկվել և ընկել է մայթեզրին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ. ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Փրկարարները մասնատել են ծառը և հանձնել «Սանիտեկ» ընկերության աշխատակիցներին: