
Գյումրիում տղան տանիքին սպառնացել է վերջ տալ կյանքին՝ պահանջելով 150 հազար դրամ

Tsayg.am-ը գրում է. Հունիսի 8-ին, ժամը 8:30-ից 9:00-ի հատվածում Գյումրիում ինքնասպանության փորձ է կատարել մի քաղաքացի: Դեռեւս անհայտ պայմաններում, նա բարձրացել է Հաղթանակի պողոտայի սկզբնամասում գտնվող շենքի տանիքին եւ սպառնացել է վերջ տալ կյանքին՝ տանիքից վայր նետվելու միջոցով: Նա պահանջում էր 150.000 դրամ եւ անընդհատ գոռում էր, որ ինքը եզդի տղա է: Տարածք ժամանած ոստիկանության եւ փրկարարական վարչության աշխատակիցներին երկարատեւ բանակցություններից հետո հաջողվել է տղամարդուն իջեցնել տանիքից: Դեպքի հանգամանքները պարզվում են: