Բաժիններ՝

Ոստիկանությունը փնտրում է Հակոբ Հակոբյանին` Ճոյտին և նրա 22-ամյա որդուն. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` երեկ` հունիսի 6-ին, Վաղարշապատի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ գլխուղեղի ցնցում` (հարցականով) ախտորոշմամբ իրենց մոտ է բուժօգնության տեղափոխվել մի երիտասարդ, ով հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ծեծի ենթարկվածը էջմիածին քաղաքի Մայիսյան փողոցի բնակիչ, 38-ամյա Պարույր Թորոյանն է, ով հայտարարել է, որ նախորդ օրը` երեկոյան ժամը 14:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում` Զվարթնոց թաղամասից դեպի Նորակերտ գյուղ ընկած ճանապարհահատվածում վիճաբանություն է տեղի ունեցել իր և 52-ամյա Հակոբ Հակոբյանի և 22-ամյա Արայիկ Հակոբյանի միջև, որի ժամանակ Հակոբյանները ծեծի են ենթարկել իրեն: Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս