Երևանում ջրամբարից դուրս է բերվել 12-ամյա երեխայի դի. նոր մանրամասներ. shamshyan.com
Այսօր` հունիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք և Տարածքային կառավարման Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի հոգեբուժարանի հարևանությամբ գտնվող արհեստական ջրամբարում երեխա է խեղդվել և դին հայտնաբերելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ թիվ 10 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ փրկարար Հովհաննես Հովահաննիսյանը նշված ջրամբարից դուրս բերեց երեխայի դին: Այս պահին դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը` Նուբարաշենի բաժանմուքի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: