Արտակարգ դեպք՝ Երևանում. հոգեբուժարանի մոտի ջրամբարից դի է հայտնաբերվել
Հունիսի 7-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի հոգեբուժարանի մոտակա ջրամբար քաղաքացի է ընկել:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և
ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Փրկարարները ջրամբարից դուրս են բերել 12-ամյա Գ. Ա.-ի դին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: