Բաժիններ՝

«Ֆորդ» բեռնատարը կողաշրջվել է, ընկել գազատար խողովակի վրա

Մայիսի 2- ին, ժամը 03.09-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային ավտոկայանի մոտակայքում ավտոմեքենան կողաշրջվել է (տուժածներ չկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տեղի է ունեցել ՃՏՊ. Մ-12 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Ստեփանակերտ հատվածի 3-րդ կմ-ում «Ֆորդ» մակնիշի 90 FL 077 պ/հ բեռնատար ավտոմեքենան (վարորդ Ս. Մ., ծնվ.1976թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել, ընկել ճանապարհի երկայնքով անցնող գազատար խողովակի վրա և վնասել այն:

Դեպքի վայր ժամանած գազի ծառայության աշխատակիցները դադարեցրել են արտահոսքը:

Հրշեջ-փրկարարներն ուղղել և երթևեկելի հատված են դուրս բերել բեռնատարը: Տուժածներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031