«Բայց նախկին հաղթողներից մեկը՝ Իգոր Նովիկովը, օրինակ, գումարի մի մասը՝ 50.000 ԱՄՆ դոլար, տրամադրեց ԳԱԱ գիտությունների զարգացման հիմնադրամին, և մենք այդ գումարն օգտագործեցինք Բյուրականի աստղադիտարանի արդիականացման համար: Չեմ բացառում, որ այս տարվա հաղթողներն էլ կդիմեն մեզ՝ ինչ-որ խնդրի լուծման համար»:
Artsakh Today մամուլի կենտրոնը հանրության ուշադրությանն է ներկայացնում վավերագրական ֆիլմ Լևոն Հայրապետյանի մասին:
Ֆեյսբուքում Հասան Հասանով անունով գրանցված օգտատերը, որի ծննդյան վայրը, ինչպես և սպանվածինը, նշված է Ջաբրայիլը, հիշատակվում է, թե նա սովորել է Ադրբեջանի Ջամշուդ Նախիջևանցու անվան ռազմական լիցեյում, ինչպես և ռազմական ակադեմիայում։
Այսօր՝ հուլիսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Գարեգին Նժդեհի փողոցում՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հարևանությամբ, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի:
Կոտայքի մարզի Գառնի գյուղում երեկ կեսգիշերին ինքնասպանություն է գրանցվել:
«Լևոնի առողջությունը լավ չէ, ինքը շաքար ունի, քաղցկեղ հիվանդություն էլ ունի, իսկ շաքարը, երբ որ բարձրանում է, ինքն անպայման պետք է դեղը խմի, որովհետև հնարավոր է, որ կոմայի մեջ ընկնի: Ես չեմ հասկանում, գուցե դա հատուկ են անում՝ իմանալով, որ ինքը հիվանդ է»: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է Մոսկվայում կալանավորված հայ խոշոր գործարար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանի եղբայրը՝ Վլադիմիր Հայրապետյանը:
Հայկ Հակոբյանը պատմեց, որ վթարը տեղի է ունեցել կողնակում: Վթարի արդյունքում ինքը 180 աստիճանով պտտվել է: Վթարից հետո իրենք փորձել են բացել ավտոմեքենայի դռները, սակայն չեն կարողացել, հետագայում իրենց օգնության են հասել:
Մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ՝ Վարդանանց փողոցում հնչած կրակոցների գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարեցվել է: Ինչպես 168.am-ին տեղեկացրեց Գ. Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, համապատասխան որոշումը կայացվել է մայիսի 14-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից:
Ավան վարչական շրջանի երեք բնակիչներ, ովքեր համայնքային և այլ անձանց սեփականություն հանդիսացող հողերի վրա առանց իրավահաստատող փաստաթղթերի երկար տարիներ զբաղվել են հողագործությամբ, հուլիսի 17-ին կառավարության շենքի դիմաց իրենց բողոքն էին ներկայացրել՝ պահանջելով այդ մշակվող տարածքները անհատույց սեփականության իրավունքով տրամադրել իրենց: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Ավան վարչական շրջանի ղեկավարը նույն օրը երեկոյան հանդիպել է այդ երեք բնակիչների հետ: Քննարկման ընթացքում պարզ է դարձել հետևյալը.
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին դիմած կինը հայտնել է, որ իրեն չեն տրամադրել հաշմանդամության համապատասխան կարգ:
«Հավատացյալներ էին, երեխաները երաժշտությամբ էին զբաղվում, տարբեր գործիքներ էին նվագում: Մի տղան էլ ամուսնացած էր, երկու երեխա ուներ, ապրում էին ծնողների հարեւանությամբ՝ նույն շենքի տարբեր հարկերում: Ոնց հասկացա, գնացել էին էնտեղ ապրելու ու աշխատելու»:
ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ներկայացվեցին «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը:
Հուլիսի 18-ին, ժամը 11.21-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճում լողալիս քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է օգնություն:
Այդ նպատակով 2013թ. ապրիլի 12-ին Վրաստանում իր անվամբ հիմնադրել և գրանցել է «Հովո Լոջիստիք» բեռնափոխադրումային ընկերությունը, որի անվամբ ձեռք բերել «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենան,որտեղ կցորդի հատակային մասում պատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ։
Հաագայում Հայաստանի դեսպանությանը Նիդեռլանդների իշխանությունների կողմից տրամադրած տեղեկատվության համաձայն Մալազիական ավիաուղիների կործանված ինքնաթիռի զոհված ուղեւորների մեջ Հայաստանի քաղաքացիներ չեն եղել։
Հուլիսի 17-ին ԱԻՆ օդադեսանտային ջոկատն անցկացրեց իր հերթական գործնական պարապմունքը ՊՆ զորամասերից մեկում: Օդադեսանտային ջոկատի 11 անդամ իրականացրեցին ուսումնական թռիչքներ:
Ակնհայտ է, որ այս դատավճիռը ապազգային եւ հանցավոր ռեժիմի կամակատար դատարանի ինքնուրույն որոշումը չէ: Այս դատավճիռը ռեժիմի հաշվեհարդարն է իր դեմ ընդվզած պահեստազորի գնդապետի նկատմամբ:
«Անվանի վրացի ռեժիսոր և կինոդրամատուրգ Օթար Իոսելիանին, ով «Ոսկե Ծիրան» 11-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրերից է, երեկ անդրադարձել է Երևանում վերջերս կառուցված շենքերին ու նկատել, որ դրանք այլանդակում են քաղաքը։ «Կներեք, բայց այն, ինչ ես տեսա, տխուր տեսարան էր»,
Հուլիսի 18-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Գևորգ Արտեմի Ավագյանը:
«2014թ. առաջին կիսամյակում մեր երկրից պտղի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 5.5 անգամ»:
Հայ սահմանապահները 2006 թ. Վրաստանի հետ սահմանի հսկողության համար փշալար են անցկացրել Տավուշի մարզի Դեղձավանի բնակիչներին պատկանող սեփականաշնորհված հողերի, գյուղի արոտավայրերի միջով:
Հուլիսի 18-ին, ժամը 07.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցի թիվ 23 հասցեում` թիվ 30 դպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ահրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶել» մակնիշի 1572L պ/հ (վարորդ` Ա. Վ.) և «ԴԱՖ» մակնիշի JJT181 պ/հ (վարորդ` Ա. Լ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) բեռնատար ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Սերժ Սարգսյանը չկար: Ոչ ոք կառավարության անդամներից, կոստյումավոր տղամարդկանցից չէր հեռանում. քրիստոնեական հեզությամբ սպասում էին: Ուրեմն վստահ էին՝ գալու է…
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստում վստահեցրել է, որ հետամուտ է լինելու, որպեսզի բոլոր ապօրինի հորերը փակվեն և բնապահպանության նախարարին հանձնարարել է տարեվերջին հաշվետվություն ներկայացնել կատարված աշխատանքի մասին:
Ավտոմեքենան առևանգած և վթարի ենթարկած 14-ամյա պատանու նպատակը «մի քիչ քշել»-ն էր:
2014 թվականի ջրառը 170 մլն-ի փոխարեն սահմանվեց 245 մլն խորանարդ մետր:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է ՀՀ դատախազական և օրենքով ստեղծված մշտական գործող այլ մարմիններն ազատել պետտուրքի վճարումից: