Բաժիններ՝

Ողբերգական դեպք Երևանում. վրաերթի ենթարկված 5-ամյա երեխան մահացել է. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Toyota Land Cruiser Prado մակնիշի 55 DM 557 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արաբկիրի զինկոմիսարիատի հարևանությամբ վրաերթի է ենթարկել Երևանի Ներքին Զեյթունի բնակիչ, 5-ամյա Ռոկո Պետրոսյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան եղել է պապիկի հետ: Վարորդը իր վարած Prado-ով վրաերթի ենթարկված երեխային իր պապիկի ուղեկցությամբ տեղափոխել է Քանաքեռ-Զեյթունի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել:

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց` Ոստիկանությունը եւ քննչական բաժինը պարզել են` վարորդը եղել է Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայի 20 շենքի բնակիչ, 42-ամյա Դավիթ Մելիքյանը, ով, ֆոտոլրագրողի տեղեկություններով, աշխատում է «ԱՐՏ – ԼԱՏ» ՍՊԸ-ում` որպես փոխտնօրեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս