Բաժիններ՝

Մահացել է լեգենդար Մայա Պլիսեցկայան

Մայիսի 2-ին Գերմանիայում սրտի կաթվածից մահացել է համաշխարհային բալետի լեգենդ Մայա Պլիսեցկայան:

Այս մասին TASS գործակալությանը տեղեկացրել է Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը:

«Ինձ զանգահարեց պարուհու ամուսինը` Ռոդիոն Շչեդրինը: Նա մահացել է սրտի ծանր կաթվածից: Բժիշկները պայքարել են, բայց չեն կարողացել ոչնչով օգնել»,-ասել է թատրոնի գլխավոր տնօրենը:

Մայա Պլիսեցկայան ծնվել է 1925-ի նոյեմբերի 20-ին, Մոսկվայում, հյուպատոսի ընտանիքում: Ավարտում է Մոսկվայի խորեոգրաֆիայի ուսումնարանը, որից հետո ընդունվում են Մեծ թատրոն: Շուտով տաղանդավոր աղջիկը դառնում է Մեծ թատրոնի առաջատար պարուհին:

1959-ին Պլիսեցկայային շնորհվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհու կոչում: 1967-ին կուբացի բալետմեյստեր Ալբերտո Ալոնսոն, հատուկ Մայայի համար բեմադրում է «Կարմենի սյուիտը»:

1970-ականներին Պլիսեցկայան հաջողությամբ հանդես է գալիս նաև որպես խորեոգրաֆ: Բեմադրում է «Չայկան», որից հետո Պլիսեցկայան հրավերք է ստանում դառնալու Հռոմի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար:

Նա հայտնի է իր «Կարապի լիճ», «Քնած գեղեցկուհի», «Քարե ծաղիկը» պարային պարտիաներով:

Սոցիալիստական աշխատանքի հերոս է, Լենինյան մրցանակի դափնեկիր, «Տրիումֆ» եւ «Ռուս ազգային Օլիմպ» մրցանակների դափնեկիր, «Պետության առջեւ ունեցած ծառայության համար» 3, 2, 1 աստիճանի շքնանշանակիր: Նրա անունով է կոչվել 4626 մոլորակը:

1980-ից բալետի պարուհին հիմնականում աշխատում է Իսպանիայում:
1995-ին կազմակերպում և ղեկավարում է «Ռուսական Կայսերական բալետ» խումբը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս