Բաժիններ՝

Մրգաշատում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է

Ապրիլի 29-ին, ժամը 11.30-ին, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի մի բնակչից ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Մրգաշատից Հայկավան տանող ճանապարհի հարակից դաշտում հայտնաբերել է համագյուղացու՝ 1960թ. ծնված Էդիկ Մելիքյանի դիակը:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր Է. Մելիքյանի դիակը` պարանոցի շրջանում վնասվածքների հետքերով:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և փնտրողական անհետաձգելի միջոցառումների արդյունքում՝ ապրիլի 30-ին, սպանությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Մրգաշատ գյուղի բնակիչ, 1973 թ. ծնված Հովսեփ Սարգսյանը:
Քննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս