Բաժիններ՝

Բերդի սահմանագոտու եթերում ադրբեջանական հեռուստաալիքներն ակտիվ են

Tesankyun.am-ը գրում է. Իջեւան եւ Դիլիջան քաղաքների բնակիչներն այժմ ոչ թվային ձեւաչափով  կարող են  դիտել  7 հեռուստաընկերությունների ծրագրեր:

Սահմանամերձ Բերդի տարածաշրջանի բնակիչները հնարավորություն ունեն դիտելու միայն  Հայաստանի հանրային հեռուստաընկերության, «Կենտրոն»  եւ ռուսական «ՌՏՌ Պլանետա»  հեռուստաընկերությունների հաղորդումները:

Բերդի սահմանագոտու եթերում ադրբեջանական հեռուստաալիքներն ակտիվ են:    Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ  ցանցի Տավուշի տարածքի  բաժնի պետ  Սմբատ Խոսրովյանն ասաց, որ  Տավուշի մարզի տարածքի մեծ մասում  ներկայումս կատարվում  է հեռուստատեսային հաղորդումների թվային հեռարձակում:

Թվային հեռարձակվող ալիքների փաթեթը ներառում է  Հայաստանի  7 հեռուստաընկերությունների հաղորդումներ:

Բերդի սահմանագոտու բնակիչները դեկոդերներ են գնում, որպեսզի կարողանան դիտել այդ հեռուստաընկերությունների հաղորդումները՝  թվային, բարձր որակով:  Օրինակ, սահմանամերձ  Վերին Կարմիրաղբյուրի բնակիչներն արդեն 45 հատ դեկոդեր  են գնել:

Հայտարարվել է, որ  պետությունը սոցիալապես անապահով խավերին անվճար դեկոդերներ է տրամադրելու, սակայն  նման  գործընթաց չի սկսվել: Սահմանագոտու բնակիչները  իրենց  ընտանիքների սուղ բյուջեից  են  թվային ընդունիչ սարքեր գնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս