
Ահազանգի հետքերով. ծառի տակ զինամթերք է հայտնաբերվել

Մայիսի 1-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զինամթերք է թողնում Ռ. Մելիքյան փողոցի թիվ 32/Բ հասցեում գործող Հայորդաց տան դիմացի կանաչապատ տարածքում` ծառի տակ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է 5,45 մմ տ/չ 60 և 7,62 մմ տ/չ 12 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 1 նռնակ` առանց պայթուցիչի, և 1 ծխագլանակ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: