Սթիվեն Հոքինգը զգուշացրել է, որ մարդկությունը վերանալու է ռոբոտների կողմից. MensHealth
Հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը կոչ է անում զբաղվել տիեզերքի յուրացմամբ, քանի որ մարդկությունը կարող է վերանալ երկրագնդի երեսից ռոբոտների կողմից:
Ըստ Հոքինգի` մարդկությանը երկրագնդի վրա մնացել է ապրելու 1000 տարի:
Եվ այդ ժամանակը պետք է ծախսել տիեզերքի ակտիվ յուրացման վրա, հակառակ դեպքում, երբ ռոբոտները սկսեն պատերազմել նրա դեմ` մարդկությունը փախչելու տեղ չի ունենա:
«Մենք պետք է շարունակենք առաջ ընթանալ դեպի տիեզերք՝ հանուն մարդկության ապագայի: Ես չեմ կարծում, որ մենք ևս կարող ենք ապրել հազար տարի՝ չփախչելով մեր փխրուն երկրագնդի սահմաններից»,- ասել է Հոքինգը: Նախկինում գիտնականը պնդում էր, որ լիակատար արհեստական ինտելեկտի ստեղծումը կարող է նշանակել մարդկային տեսակի վերացումը:
Ի դեպ, իր հայտարարությունը նա արել է հոլոգրաֆիկ տեխնոլոգիայով՝ հեռարձակելով այն Սիդնեյի օպերային թատրոնում իր Քեմբրիջյան աշխատասենյակից:
Կաթվածահար գիտնականը շփման համար օգտագործում է տեխնոլոգիաներ, որոնք ստեղծված են արհեստական ինտելեկտի կիրառմամբ: Միգուցե իսկապե՞ս պետք է լրջորեն ականջալուր լինել նրա խոսքերին:
Պատրաստեց` Անի Գաբուզյանը