Ոստիկանության զորքերի պաշտոնյան մեղադրվում է ոստիկանության զորքերի համար նախատեսված ալյուրը հափշտակելու մեջ:
Ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եպիսկոպոսության աստիճան են ստացել Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նարեկ վարդապետ Բերբերյանը, Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը:
«Եվրոպական ընտրություն» քաղաքացիական նախաձեռնությունն իր խորը մտահոգությունն է հայտնում ՀՀ իշխանությունների եւ հիմնական կուսակցությունների որդեգրած քաղաքականության վերաբերյալ եւ հայտարարում է, որ ԵՏՄ անդամակցությամբ Հայաստանը հայտնվել է ինքնիշխանությունը կորցնելու եւ «թավշյա» անեքսիայի ենթարկվելու վտանգի տակ:
Ձեր երաժշտությունը, մասնավորապես՝ երգերը, լայն և արժանի ժողովրդականություն են բերել Ձեզ: Դուք այն երջանիկներից եք, ում երգերը մեր ժողովրդի մի քանի սերունդների շուրթերին են:
Ամերիկյան Քալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը հայտարարել է Կասիա Աբգարյանին եւ Քրեյգ Արթուրին Օրինջ շրջանի առաջին ատյանի գլխավոր դատարանում դատավորի պաշտոնում նշանակելու մասին:
Պարզվել է, որ գայլը հոշոտել է Ս. Փ.-ին պատկանող 21 մանր եղջերավոր անասուն: Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԿ-ում գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունների պատասխանատուները:
Ես կարծում եմ, որ ժամանակն ինքն է բուժելու անցյալի վերքերը: Մենք արդեն գտնվում ենք նոր աշխարհում, նոր սերնդի թուրքեր կան, նոր սերնդի հայեր կան, և Մեծ եղեռնի հարցերին այլևս մոտեցումները պիտի փոխվեն: Ճիշտ է՝ անցյալը շատ կարևոր է, բայց ներկան ու ապագան պետք չէ զոհել հանուն անցյալի:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Գ. Ն.-ին (ծնվ.1990թ.), ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները ձերբակալել են 46-ամյա Դավնթ Շարաբիձեին, ով քրեական շրջանակներում հայտնի է որպես Դաթո Թբիլիսսկի։
Հասկանալ, թե որտեղ ենք բացթողում ունեցել ու սխալվել, արձանագրել այդ սխալն ու փորձել այն այլևս չկրկնել, կարևոր է: Սակայն նման նախադեպեր չունենք:
Խանութի տեսախցիկն արձանագրել է քաղաքացուհու գողության դրվագը:
37-ամյա տղամարդը նետվել է 4-րդ հարկում գտնվող իր բնակարանի խոհանոցի բաց պատուհանից: Ինքնասպանության փորձը,բարեբախտաբար, մահվան չի հանգեցրել, տղամարդն ընկել է իր պատուհանների տակ կայանված «Նիսան» մակնիշի մեքենայի վրա:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Եթե երիտասարդ ես, բարետես, ունես համակարգչային գիտելիքներ, բարձրագույն կրթություն ու տիրապետում ես օտար լեզուների, ապա մեծ է հավանականությունը, որ Հայաստանում աշխատանք կգտնես:
Նոյեմբերի 14-ին, ժամը 18.00-ին, «շտապօգնության» կայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոտքի վնասվածքով տանը բուժօգնություն են ցուցաբերել 1991 թ. ծնված Գագիկ Ս.-ին:
Վիկտորիա Լազարյանը 2 տարեկան է: Երբ դեռ ընդամենը երեք ամսական էր, ծնողներն, անհանգստացած երեխայի առողջական վիճակի կտրուկ փոփոխությամբ, նրան տեղափոխում են Երեւան՝ Արաբկիր բժշկական կենտրոն: Գնալով փոքրիկի վիճակն ավելի է վատթարանում:
«Ես շատ հետաքրքիր պրակտիկա եմ արձանագրել աշխարհում՝ դիմակների կրման հետ կապված կարգավորումների հարցում: Օրինակ, Ռուսաստանի օրենսդրությամբ արգելված է հավաքների, ցույցերի ժամանակ դիմակ կրելը կամ ցանկացած այլ ձևով դեմքը քողարկելը, որը հնարավորություն չի տալիս պարզել անձի ինքնությունը: Սա ուղղակի արգելք նախատեսող նորմ է իրենց օրենքում, բայց, օրինակ՝ Լեհաստանում 2004թ. Սահմանադրական դատարանը համարեց, որ դիմակ կրելու վերաբերյալ արգելքի սահմանումն օրենքում Սահմանադրության խախտում է: Այսինքն՝ չի համապատասխանում Սահմանադրությանը»,- ասում է օմբուդսմենի առաջին տեղակալ Գենյա Պետրոսյանը:
Նոյեմբերի 14-ին, ժամը 09.15-ին, «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չարենցի փողոցի թիվ 10 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի ֆինանսական աջակցությամբ «ԼոգոՍ» ԵՀԿ-ն իրականացրել է «Հետիոտների շահերի պաշտպանությունը՝ որպես անվտանգ կյանքի երաշխիք» ծրագիրը, որի նպատակն է` իրականացնել նախադպրոցական եւ դպրոցական հաստատությունների հարեւանությամբ անվտանգ երթեւեկության ապահովման մոնիթորինգ:
Վարչապետը շրջայց է կատարել ինովացիոն կենտրոնի տարածքում, ծանոթացել տարբեր կայանների հզորություններին և արտադրվող սարքավորումներին՝ «Զենիթ» հակակարկտային (ավելի արդյունավետ են և մատչելի արտասահմանյան նմանատիպ հակակարկտային կայաններից), անտիֆրոստ (ցրտահարությունից պաշտպանություն և ջերմոցների ջեռուցում), անձրևների խթանման (աշխարհում անալոգը չունեցող), ինչպես նաև արևային, պիրոգազային և բիոզանգվածային (բիոզանգվածից բարձր կալորիական գազի ստացման տեխնոլոգիա) համակարգերին:
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 14-ին, ժամը 16.00-ին, Երևան քաղաքի Բաղրամյան փողոցից բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Վարուժան Ա.-ն:
Նոյեմբերի 14-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն՝ նույն օրը, ժամը 15.50-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները 1959 թ. ծնված Աշոտ Ս.-ի բնակարանի խուզարկությամբ, 2-րդ հարկի հյուրասենյակի դաշնամուրի ստեղնաշարի կափարիչի միջից հայտնաբերել և առգրավել են մոտ 12.1 գ մանրեցված, սուր հոտով դեղնականաչավուն զանգված և ծխախոտի տուփ` 13 գլանակներով:
Րոպեներ առաջ ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Դավիթ Տոնոյանը կարևորել է ուղղաթիռի անկման վայրում շուտափույթ մոնիտորինգի անցկացման անհրաժեշտությունը օդաչուների ճակատագրի հստակեցման և այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների իրականացման նպատակով:
Նոյեմբերի 15-ին, ժամը 12.25-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում «ՎԱԶ 21-06» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 14-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Արմավիրի մարզի Այգեկ գյուղից բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Հրաչյա Թ.-ն:
Նոյեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-17-ին շրջանների զգալի մասում, 18-19-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:
Առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ երթուղային տաքսու մեջ, գաղտնի հափշտակել է ուղևորուհի Ալոյանի դրամապանակը, որից հետո դրամապանակի մեջ գտնվող բանկային քարտի միջոցով տարբեր բանկերին պատկանող բանկոմատներից կանխիկացրել և հափշտակել է 185.000 ՀՀ դրամ:
Նոյեմբերի 15-ին, ժամը 01.30-ին, Բագրատաշենի ՍԶ ՀԱԿ տարածքից ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող, 1975 թ. ծնված Ռուբեն Յ.-ն հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանությա նտրամադրած տեսանյութում:
Երեւանի Ազատության պողոտայում գործող բիժուտերիայի խանութում մահացել է խանութի սեփականատերը: