Արծրուն Հովհաննիսյան. Խոցված անզեն ուղղաթիռի հարցով Կարմիր խաչի միջազգային կոմիտեից որևէ պատասխան չի ստացվել
«Րոպեներ առաջ ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Դավիթ Տոնոյանը կարևորել է ուղղաթիռի անկման վայրում շուտափույթ մոնիտորինգի անցկացման անհրաժեշտությունը օդաչուների ճակատագրի հստակեցման և այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների իրականացման նպատակով:
Ավելի վաղ Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված անզեն ուղղաթիռի հարցով ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովն էր դիմել Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի առաքելությանը: Սակայն մինչ այժմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից որևէ պատասխան չի ստացվել»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: