ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Վրաստանի Հանրապետության քաղաքացուն կեղծ հիմքերով անձնագրավորելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Նոյեմբերի 13-ին, ժամը 16.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 5/3 հասցեի մոտից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արմեն Հ.-ին:
Ժամը 13:30-ի սահմաններում վթար է տեղի ունեցել Գարեգին Նժդեհ փողոցում:
Խ. Աբովյանի անվան Հայկական մանկավարժական համալսարանում բացվել է «Նաիրի» ինժեներական լաբորատորիա, որտեղ պետք է մասնագետներ պատրաստվեն՝ դպրոցների ինժեներական խմբակներում դասավանդելու համար:
«Ադրբեջանական իշխանությունները չէին ցանկանա խոստովանել, որ ԼՂՀ-ում, ի տարբերություն Ադրբեջանի, մարդուն դատում են ոչ թե ազգային պատկանելության պատճառով, այլ միայն կոնկրետ հանցագործության համար` պահպանելով մեղադրյալների՝ քաղաքակիրթ աշխարհում ընդունված բոլոր իրավունքները»:
Ուղղաթիռը խոցվել է ԼՂՀ օդային տարածքում և ընկել հակառակորդի դիրքերից ընդամենը 20 մետր հեռավորության վրա:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Facebook-ի էջում հրապարակել է ս.թ. նոյեմբերի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի ՊԲ ՄԻ-24 ուղղաթիռի խոցման վերաբերյալ ինֆոգրաֆիկան։
Վանաձոր քաղաքի 16-ամյա բնակչուհու կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում 2014 թվականի նոյեմբերի 7-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ծանր հանցագործության մեջ մեղադրելով զուգորդված սուտ մատնության համար։
« 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ մեր կենտրոնում հաշվառված է թմրադեղ օգտագործող 4922 հոգի և ևս 100 հոգի, ովքեր այլ հոգեմետ դեղեր են օգտագործում»։
«Անկախությունից հետո մենք չկարողացանք համապատասխան քաղաքական ներուժ ապահվել, որն ի վիճակի կլիներ կազմակերպել մեր ժողովրդին, ձևավորել ինքնիշխան պետություն և վարել արտաքին ու ներքին ազգանպաստ քաղաքականություն: Օտարին հաջողվեց հենվել մեր երկրում առկա նյութապաշտ ու ստրկամիտ քաղաքական գործակալների շերտի վրա, և նրանց բերել կառավարման լծակներին մոտ:
ՍԴ-ի մոտ անցկացվող ակցիայի ժամանակ, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ լարված իրավիճակ է: Ոստիկանները բռնի ուժի գործադրմամբ՝ հրելով, քաշքշելով տարածքից հեռացնում են ակցիայի մասնակիցներին: Հարցերին, թե ինչ իրավունքով են նման բռնություն գործադրում՝ խոչընդոտելով մարդկանց ազատ տեղաշարժը՝ ոստիկանները չեն պատասխանում:
Կամիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունից տեղեկացանք, որ այս պահին դեռ երկխոսության մեջ են գտնվում համապատասխան իշխանությունների հետ խոցված ինքնաթիռին մոտենալու հարցում:
«Վիճակն ընդհանուր առմամբ վերահսկելի է, կայուն է: Ճիշտ է, դեռևս չենք կարողանում մոտենալ այդ տեղին, այն այս պահին էլ ինտենսիվ կրակի տակ է»
Նոյեմբերի 14-ին, ժամը 10.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Ամառանոցային փողոցի թիվ 7 տանը:
Երևանի Կենտրոնի թ.1 մանկապարտեզի հիմնանորոգումն իրականացնող կազմակերպությունը «Պառեքս-Գազ» ՍՊԸ-ն է, որի հետ կնքած պայմանագրի համաձայն աշխատանքների վերջնաժամկետը 25.08.2014 թվականն է: Հիմնանորոգումը ոչ միայն ավարտված չէ, այլև 2 օր առաջ տեղում անձամբ համոզվեցի, որ պարզապես կանգնած է, որովհետև ցերեկը, ժամը 14.00-ին դարպասի կողպեքը կախված էր ու ոչ մի կենդանի շունչ չկար, վկա` Ազատություն ռադիոկայանի նոյեմբերի 11—ի երեկոյան ռեպորտաժը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած աշխատանքի համար և նշել, որ նրա գործունեությունը նպաստել է հայ-լեհական քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդմանը:
Ովքեր տեղեկություն ունեն տեսանյութում պատկերված անձանց մասին, խնդրում ենք հայտնել վարույթն իրականացնող մարմնին՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին, կամ ոստիկանության մոտակա բաժնին։
Դպրոցների գործունեության առավել թափանցիկության ու հրապարակայնության ապահովման Երևանի քաղաքապետարանի փորձը օրինակելի է: 2014 թվականի Երևանի զարգացման ծրագրում նախատեսված «Դպրոցնեերի գործունեության առավել թափանցիկության ու հրապարակայնության ապահովում» կետն արդեն իրականացվել է: Երևանի քաղաքապետարանի yerevan.am կայքում արդեն դրված են իր ենթակայության դպրոցների նախահաշիվներն ու հաստիքացուցակները: Շուտով կտեղադրվեն նաև դպրոցների տարիֆիկացիաներում առկա բոլոր թվային տեղեկությունները:
Ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է. ժամանել են շտապ բուժօգնության բժիշկները և այս պահին նրան օգնություն են ցուցաբերում:
Նոյեմբերի 13-ին ՀՀ ԱԻ նախարարության շարահրապարակում, նախարար Արմեն Երիցյանի մասնակցությամբ իրականացվեց ԱԻ նախարարության օդապարիկի փորձարկումը։
2014թ. նոյեմբերի 10-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ Մ.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով։
Նոյեմբերի 14-ին, ժամը 09.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցի թիվ 28 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կայքի տեղեկություններով՝ քրեական գործ է հարուցվել ազգային ատելության շարժառիթով երկու եւ ավելի անձանց սպանության, գույքի դիտավորյալ ոչնչացնելու համար։
Երեկ ինքնահրկիզման դեպք է գրանցվել Գյումրիում: Ժամը 13:00-ի սահմաններում, Գործարանային 18 հասցեում բնակվող, 1978 թվականին ծնված Արտակ Ռոլանդի Հովսեփյանն իր տան բակում բենզին է լցրել վրան և կրակայրիչով այրել ինքն իրեն: Տուժածը տեղափոխվել է «Գյումրի» բկժշկական կենտրոն` մարմնի ընդհանուր մակերեսի 80-85 տոկոս այրվածքներով:
Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչները, հավանաբար, այս հայտարարությունը տարածել են հայ-ադրբեջանական ռազմական ավելի ընդգրկուն բախումները կանխելու միտումով, և նման համատեքստում այդ հորդորը պետք է ուղղված լինի զինադադարի ռեժիմի պահպանման համար պատասխանատու բոլոր կողմերին:
Հենց որ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է տեղի ունենում, իսկույն սոցիալական ցանցերում հայտնվում են «ֆեյսբուքային ֆիդայիներ», որոնք համակարգչի առաջ նստած սարսափելի պատիժներ են հնարում հակառակորդի համար:
Եթե ՌԴ-ում ներքին գները բարձրանան, ապա կբարձրանա նաև Հայաստանին մատակարարվող գազի զինը:
Վարժանքների ժամանակ ադրբեջանցիների կողմից խոցված հայկական ուղղաթիռին դեռ մոտենալու հնարավորություն չի եղել:
Գերագույն դատարանն անփոփոխ է թողել Սամարայի մարզային դատարանի որոշումը՝ «Եհովայի վկաներ» կազմակերպության Սամարայի կառույցը ծայրահեղական կազմակերպություն ճանաչելու եւ դրա գործունեությունն արգելելու մասին:
Ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում նախօրեին խոցված ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռի անդամներից 22 -ամյա Ազատ Սահակյանը տան միակ տղան էր, ունի 24-ամյա քույր, բնակվում էր Չարենցավանում: