
Ռոբերտ Քոչարյանի նախկին խորհրդականը Կալիֆորնիայում դատավոր է նշանակվել. NEWS.am

NEWS.am-ի փոխանցմամբ՝ Ամերիկյան Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը հայտարարել է Կասիա Աբգարյանին եւ Քրեյգ Արթուրին Օրինջ շրջանի առաջին ատյանի գլխավոր դատարանում դատավորի պաշտոնում նշանակելու մասին:
Ըստ «California Newswire»-ի՝ 47-ամյա Աբգարյանը 2007թ.-ից ի վեր իրավաբանական ընկերությունում աշխատել է որպես ավագ իրավաբան: 2000-2007թթ. Օրինջ շրջանում զբաղեցրել է պետական պաշտպանի տեղակալի պաշտոնը, 1998-1999թթ. եղել է հասարակայնության հետ կապերի գծով նախագահ Ռոբերտ Քոչարյանի խորհրդականը, 1997-1998թթ՝ «Դեմոկրատներ 2000» կազմակերպության գործադիր տնօրենը:
Ամբողջությամբ՝սկզբնաղբյուր կայքում: