Գյումրու դպրոցների ու մանկապարտեզների մոտակայքում որքանո՞վ են առկա ճանապարհային երթեւեկության նշանները
asparez.am-ը գրում է. Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի ֆինանսական աջակցությամբ «ԼոգոՍ» ԵՀԿ-ն իրականացրել է «Հետիոտների շահերի պաշտպանությունը՝ որպես անվտանգ կյանքի երաշխիք» ծրագիրը, որի նպատակն է` իրականացնել նախադպրոցական եւ դպրոցական հաստատությունների հարեւանությամբ անվտանգ երթեւեկության ապահովման մոնիթորինգ:
Ծրագրի շրջանակներում անցկացված վերապատրաստման դասընթացի արդյունքում, փորձագետ Արմեն Պապյանի օգնությամբ, մոնիթորինգի իրականացման նպատակով կազմվել են ճանապարհային երթեւեկության կանոնների վերաբերյալ հարցաթերթիկներ, որոնք նախատեսված են եղել նախակրթարանների սաների, դաստիարակների, 20դպրոցահասակ երեխաների, մանկավարժների, ծնողների, ինչպես նաեւ վարորդների համար:
Հոկտեմբերի 1-ից տրվել է մոնիթորինգային այցելությունների մեկնարկը: Մոնիթորինգի ընթացքում կատարվել են այցեր Գյումրու բանուկ փողոցների հարակից տարածքներում գտնվող 12 դպրոց եւ 12 նախադպրոցական հաստատություններ: Մոնիթորինգային այցերի ընթացքում նաեւ լրացվել են ընդհանուր թվով ավելի քան 1500 հարցաթերթիկ:
Վարորդների շրջանում կատարված հարցումներում, օրինակ, կա այսպիսի հարց՝ դպրոցի մոտակա սահմանի մոտ առկա՞ են «Վազանցն արգելվում է» եւ «Հետիոտնային անցում» հատուկ թելադրանքի նշանները. հարցին 82 տոկոսը պատասխանել է, որ մասամբ է առկա, 8 տոկոսը` այո, ամենուրեք եւ 10 տոկոսը` ոչ, ընդհանրապես չկան:
Մանրամասներն՝սկզբնաղբյուրկայքում: