
Հափշտակել է ոստիկանության զորքերի համար նախատեսված ալյուրը. pastinfo.am

Ոստիկանության զորքերի պաշտոնյան մեղադրվում է ոստիկանության զորքերի համար նախատեսված ալյուրը հափշտակելու մեջ:
«Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ Արա Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010թ. մայիսից մինչև 2012թ. ապրիլը, հանդիսանալով ՀՀ Ոստիկանության զորքերի հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման գծով տեղակալ, լինելով բոլոր տեսակի նյութական միջոցների տեղափոխման ու մատակարարման պատասխանատու, օգտագործել է պաշտոնական դիրքը ու հափշտակել 10 հազար կգ ալյուր: Մասնավորապես` «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության կողմից 2011թ.սեպտեմբերի 5-ին ապրանքների մատակարարման Թիվ Ա 6984910327 հարկային հաշվով ՀՀ Ոստիկանության զորքերի կարիքների համար մատակարարված 2.349.960 դրամ արժողությամբ 10.000 կգ առաջին տեսակի ալյուրը փաստացի և փաստաթղթային ձևակերպմամբ չի մուտքագրել ՀՀ ոստիկանության զորքերի պարենային ծառայություն և յուրացման եղանակով հափշտակել է այն:
Ամբողջությամբ՝սկզբնաղբյուր կայքում: