
Հետախուզվողի գրպանից թմրամիջոց է հայտնաբերվել

Նոյեմբերի 15-ին, ժամը 01.30-ին, Բագրատաշենի ՍԶ ՀԱԿ տարածքից ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող, 1975 թ. ծնված Ռուբեն Յ.-ն հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին:
Անձնական զննությամբ՝ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է թափանցիկ ապակյա տարա, որի 1/4 մասը եղել է մուգ շագանակագույն հեղուկ նյութ, ինչը, ըստ Ռուբեն Յ.-ի հայտարարության, պատրաստված է բենզինից, և օգտագործում է որպես թմրամիջոց:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն