Բաժիններ՝

«Ես միայն կարող եմ ժպտալ… օգնեք ինձ անել ավելին՝ քայլել, խոսել… մտածել» (լուսանկարներ). ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ն գրում է. Վիկտորիա Լազարյանը 2 տարեկան է: Երբ դեռ ընդամենը երեք ամսական էր, ծնողներն, անհանգստացած երեխայի առողջական վիճակի կտրուկ փոփոխությամբ, նրան տեղափոխում են Երեւան՝ Արաբկիր բժշկական կենտրոն: Գնալով փոքրիկի վիճակն ավելի է վատթարանում: Երկար ժամանակ Վիկտորիան անցկացնում է վերակենդանացման բաժանմունքում: Երբ թվում էր, թե կյանքի ու մահվան կռվում հաղթելու է սարսափելին, հաղթում է փոքրիկ աղջնակը: Ծայրահեղ ծանր վիճակով հիվանդանոց տեղափոխված Վիկտորիան հետզհետե կազդուրվում է: Սակայն բժիշկների տված ախտորոշումն էր լինելու անսպասելի ու սարսափելի ծնողների համար՝ հիդրոցեֆալիա:

vika2

Բուժման երկարատեւ ընթացքը միայն ժամանակավոր է կազդուրել փոքրիկին: Գլխուղեղի ախտաբանական փոփոխությունները թողնում են իրենց կործանարար ազդեցությունը… Այսօր Վիկտորիան չի կարողանում խոսել, քայլել, լիարժեքորեն շարժել ձեռքերը, իր հասակակիցների նման խաղալ խաղալիքներով, անել առաջին քայլերը եւ նույնիսկ այդ երերուն քայլերով երջանկացնել ծնողներին: Նա չի կարող արտաբերել իր առաջին բառերը… միայն կարող է ժպտալ… ու կարծես հետագա լիարժեք կյանք աղերսել մարդկանցից:

vika3

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս