
Երևանի Ղափանցյան փողոցի մոտակա անասնագոմում գայլերը ոչխարներ են հոշոտել

Նոյեմբերի 16-ին, ժամը 10.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղափանցյան փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում գայլը հոշոտել է ոչխարներին. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գայլը հոշոտել է Ս. Փ.-ին պատկանող 21 մանր եղջերավոր անասուն:
Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԿ-ում գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունների պատասխանատուները:
Արտակարգ իրավիճակների նախարարություն:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի: