Նոյեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Սյունիքի մարզի Դաստակերտ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավար Ն. Ֆիլոսյանին
Երեկ տեղեկացա, որ ադրբեջանական պաշտոնական հորջորջողները հարցազրույցներում նշում են, թե իբր մենք խնդրում ենք, որ տղաներին հետ տան. Ձեր կարճ խելքին հասու չի, որ մենք տղերքի հիշատակը հարգում ենք, ու ձեզ խնդրելով՝ կանարգենք նրանց… Մենք պահանջում ենք ու զգուշացնում: Եթե ենթադրություններ են արել իմ հացադուլից, ապա սա պահանջ է, և ոչ երբեք խնդրանք…
Ժողովրդական կուսակցության» նախագահ, օրերս ոչ իշխանական եռյակին միացած Տիգրան Կարապետյանը հաճախ է այցելում քրեակատարողական հիմնարկներ և կալանավորների համար անհրաժեշտ իրեր փոխանցում:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2014» տեղեկագիրը, որը ուշագրավ տեղեկություններ է պարունակում:
Միայն 2014 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությունը երեք դատական հայցեր է ներկայացրել տարբեր ընկերությունների դեմ՝ պահանջելով այդ ընկերություններից բռնագանձել նախարարության պարտքերը:
Մարդիկ ընտրվում են վիճակահանությամբ և պետք է լինեն ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշ ունեցող երկրներց: 2014 թվականի խաղարկությամբ ներգաղթային արտոնագիր տրամադրվել է մոտ 1.200 ՀՀ քաղաքացու (ներառյալ ընտանիքի անդամները):
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ի ժամը 07.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Պատգամավորը դիմում է ներկայացրել ՀՀԿ-ական պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի դեմ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Կինը վարույթն իրականացնող մարմնին տեղեկացրել է, որ նշված վայր մեկնել է իր կամքով, իր նկատմամբ բռնություն չի գործադրվել, սպառնալիքներ չեն եղել:
Հայտնի է, որ -45 °C ցուրտը 5 րոպեի ընթացքում կարող է ցրտահարություն առաջացնել: Սակայն կոնկրետ սահմանը, թե ո՞ր ջերմաստիճանի ցուրտն է տանելի մարդու համար, անհայտ է: Մեր ջերմազգայունությունը կախված է բազմաթիվ գործոններից` տարիք, առողջական վիճակ և իհարկե ցածր ջերմաստիճանի ազդեցության ժամանակահատվածը:
Ամբաստանյալի կինը դատարանում ցուցմունք է տվել, որ սպանվածը եղել է իր ամուսնու մտերիմ ընկերը, և իրենք շփվել են նաև ընտանիքներով: Իր կրտսեր դստեր ծննդյան օրը երեկոյան, երբ երեխաներն արդեն քնած են եղել, իրենց տուն է գնացել ամուսնու ընկերը՝ ասելով, որ գնացել է երեխայի ծննդյան օրը շնորհավորելու: Տեսնելով, որ ամուսինը տանը չէ՝ ընկերն իրեն սեռական հարաբերության առաջարկ է արել, սակայն ինքը մերժել է և նրան ամոթանք տվել: Որոշ ժամանակ անց տուն է վերադարձել ամուսինը և նկատելով իր շփոթված վիճակը՝ հարցրել է, թե ինչ է պատահել: Ինքը պատասխանել է, որ ոչինչ չի եղել, իսկ ամուսնու ընկերը ոչինչ չի խոսել: Ավելի ուշ ամուսինն իրեն խաբելով՝ ասել է, թե իբր ինքն ամեն ինչ գիտի, և պահանջել է իրենից պատմել ճշմարտությունը:
Տիգրան Հայրապետյանն ասաց, որ իրենք բավական երկար ժամանակ սպասել են նախաքննության ընթացքին, նախաքննական մարմնից իրենց վստահեցրել են, որ շուտով բոլոր մեղավորներին մեղադրանք կառաջադրվի: Փաստաբանի խոսքով` քրեական գործի հարուցումից երեք ամիս անց անհասկանալի գործընթաց է սկսվել, մի քանի անգամ փոխվել է քննիչը, ապա քրեական գործն ուղարկվել է նորաստեղծ Քննչական կոմիտե:
Հողամասի անհասկանալի կերպով բաժանված կտորն իսկական գլխացավանք է դարձել Մելքոնյանների ընտանիքում: Դատական քաշքշուկները եղել են տարիներ շարունակ, իսկ դրական արդյունքի ընտանիքը մինչ այժմ չի հասել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վերը նշված անձինք են 1969 թ. ծնված Գրիգոր Գ.-ն և 1962 թ. ծնված Ղարիբ Մ.-ն, որն էլ ծեծի է ենթարկել և վնասվածք պատճառել Հովհաննես Հ.-ին:
«Այս տարի ես խնդիր ունեցա ուսուցիչների վարձատրության հարցում: Շատ աշակերտ ունեցող դպրոցները կարողացան մի բան էլ ավելացնել ուսուցչի ժամավճարի արժեքը, ինձ մոտ հակառակը եղավ: Ես մի բան էլ իջեցրի»:
Ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Կարեն Հակոբյանը Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ ոստիկանութունը հուշարձանի վնասները վերականգնելու համար ներդրումներ կատարելու իրավասություն չունի:
Ստեփանակերտի խանութներում հիմնականում վաճառվում է Նորագյուղի «Դվին» ընկերության արտադրանքը։ Շուկայում «Դվինը» գերիշխող դիրք ունի եւ ինքն է որոշում, թե իր արտադրանքն ինչ գնով վաճառի։
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է ծնողներին՝ զերծ մնալ անօրինական ճանապարհով իրենց որդիներին պարտադիր զինվորական ծառայությունից հիվանդության պատրվակով ազատելու, բնակության վայրին մոտ զորամասերում ծառայության նշանակելու կամ զինծառայության հետ կապված այլ անօրինական գործողություններ կատարելուց:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը:
Կառավարության օգնությունից Շիրակի մարզում քչերն են օգտվել: Խոսքը վերաբերում է սոցիալական փաթեթի շահառուներին: Խնդիրը նկատվել է Գյումրի ԲԿ-ում: Այս բուժհաստատությանը տրամադրված 87 մլն դրամից մինչ օրս իրացվել է ընդամենը 17 մլն-ը:
Նոյեմբերի 17-ին, ժամը 23.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքով իրենց է դիմել 1976 թ. ծնված Տիգրան Դ.-ն, որը հայտնել է, որ հարևանները հարվածել են գլխին:
Նոյեմբերի 18-ին, ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապանի հին օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ.ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նոյեմբերի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու և դիակները վերադարձնելու ուղղությամբ միջազգային ջանքերը համակարգելուն ուղղված հնարավոր քայլերը:
Նոյեմբերի 19-21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, արևելյան շրջաններում կա թույլ տեղումների հավանականություն:
. 24-ամյա գյումրեցի Վաղարշակ Ղևոնդյանն առողջական լուրջ խնդիրներ ունի: Նրա բուժումը Հայաստանում կազմակերպելն անհնար է:
Ներկայում Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության արդարադատության նախարարությունների միջև ընթանում են քննարկումներ` Ա. Սողոյանի վերաբերյալ գործի հետագա ընթացքը որոշելու համար: