Բաժիններ՝

Փորձել է ինքնասպան լինել, սակայն ընկել է ավտոմեքենայի վրա. pastinfo.am

Ինքնասպանության հերթական փորձն է գրանցվել, այս անգամ՝ Նոր Նորքում: «Փաստինֆո»-ի տեղեկություններով, 37-ամյա տղամարդը նետվել է 4-րդ հարկում գտնվող իր բնակարանի խոհանոցի բաց պատուհանից: Ինքնասպանության փորձը,բարեբախտաբար, մահվան չի հանգեցրել, տղամարդն ընկել է իր պատուհանների տակ կայանված «Նիսան» մակնիշի մեքենայի վրա:

Տղամարդը հաջող կամ անհաջող  ընկնելու պատճառով ստացել է մարմնական վնասվածքներ, սակայն դրանք չեն եղել կյանքին սպառնացող,  և  նա հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել:

Ըստ տեղեկությունների՝ տղամարդը հաշվառված է հոգեբուժական կլինիկայում և պատուհանից նետվել է նոպայի պահին:

Ամբողջությամբ՝սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս