Երևանում 21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 74-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է. shamshyan.com
Այսօր՝ հունիսի 14-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայի անանուն փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 21-ամյա Էրիկ Գալայանը իր վարած Nissan մակնիշի 25 OP 005 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Երևանի բնակիչ 74-ամյա Նորա Մխիթարյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել օգնել է որպեսզի վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվի Էրեբունի բժշկական կենտրոն: Հիվանդանոցում Ն. Մխիթարյանը գիտակցության չգալով մահացել է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցը անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: