Բաժիններ՝

Վթար՝ «Թոխմախի» գերեզմանատան խաչմերուկում

Հունիսի 14-ին, ժամը 08.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ-Բեկ փողոցում` «Թոխմախի» գերեզմանատան խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 34VD302 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Է. Ա., ծնվ.1988թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից շրջվելով բախվել գազատար խողովակին, այնուհետև Դավիթ-Բեկ փողոցի թիվ 51 հասցեի մոտակայքում գտնվող ծաղկի սրահի պատին:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը վարորդ Ե.Ա.-ն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից. հոսպիտալացման անհրաժեշտություն չի առաջացել:

Հրշեջ-փրկարարները ժամանակավորապես դադարեցրել են գազի խողովակի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս