Բաժիններ՝

Տեսանյութ և մանրամասներ՝ Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղից

ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով լցվել են գետնանցումները, նկուղները եւ հարյուրավոր տների առաջին հարկերը։ Նախնական տվյալներով, զոհերի մեջ ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան:

Դեպքի վայրում են դեռեւս պարեկներն ու փրկարարները:

Հեղեղումների հետեւանքով քաղաքի մի շարք թաղամասերում դադարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։

Կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից հայտնել են, որ կա 8 զոհ, որոնցից մեկը փրկարար է, 8 անհայտ կորած: Տուժածների թիվը ճշտվում է, մայրաքաղաք Թբիլիսիի որոշ ճանապարհներ փակ են:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հեղեղվել էր նաեւ Թբիլիսիի կենդանաբանական այգին եւ կենդանիները դուրս են պրծել վանդակներից: Ազատության մեջ են հայտնվել 6 առյուծ, 6 վագր, 7 արջ, 13 գայլ եւ այլ կենդանիներ: Գազանների մի մասին հաջողվել է վնասազերծել կամ մեկուսացնել վանդակների մեջ:

tb1

tb

ib

tb7

tb5

 

tb3

tb2

tbolisi

tb34

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս