Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Օգոստոսի 28-ին, ժամը 15.01-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Անկախություն փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի դուռը միջանցիկ քամուց փակվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Նախկինում ինքնաթիռի հրամանատար Սեյրան Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ առայժմ իրենց գործում որևէ առաջընթաց չկա: Տարբեր մասնագիտական հիվանդություններ ստացած օդաչուները մինչև 2006 թ-ը փոխհատուցում են ստացել, իսկ դրանից հետո՝ ոչ:
Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով ԱԻ նախարարության համակարգում կատարվել են միշարքնոր նշանակումներ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից կգործարկվի Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցում՝ N 51 դպրոցի մոտակա ճանապարհահատվածում, տեղադրված արագաչափ սարքը (երկու ուղղություններով)` 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ:
Սակայն տավուշցի վարորդները դժգոհում են, որ սահմանամերձ մարզի ավտոգազալցավորման ճնշման կայաններում մեկ խորանարդ մետր գազը վաճառվում է 200 դրամով, իսկ Սեւան քաղաքի գազալցավորման կայաններում՝ 160-175 դրամով:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատողություն է արել կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանին:
«Տեսչության կազմում եղել է արագ արձագանքման խումբ, որը նախարար նշանակվելուց հետո իմ որոշմամբ ցրել եմ, և դրա հետ է կապված»,- ասաց Ա. Գրիգորյանը:
Օգոստոսի 27-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցից բերման են ենթարկել 1956 թ. ծնված Լյովա Խ.-ին:
Արտավան վարչական շրջանի ղեկավարն ահազանգել է ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչություն և հայտնել, որ գյուղի տներից մեկի այգու փշալարերի մեջ արջ կա:
Օգոստոսի 28-ին, ժամը 13.40-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` ցած նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը դիտավորության ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ բժիշկները Դավիթ Խաչատրյանի առողջական վիճակը նորմալ են գնահատում, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:
2014թ. «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին մեկական ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով գործադիրը ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացրել է 12 մլն 700 հազար դրամ:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 10-ը:
Երեկ՝ իր ծննդյան օրը, 56 տարեկան հասակում, մահացել է «ՎԵՄ» ռադիոկայանի մեր գործընկեր, ճանաչված լրագրող Հասմիկ Բաբաջանյանը:
Ուշադրություն, որոնվում են:
Օգոստոսի 27-ին, ժամը 20.10-ին ահազանգ է ստացվել, որ 2007 թ. ծնված Գ. Գ.-ը ընկել է Մայիսյան գյուղի ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հասարակությունն անընդհատ լարման վիճակում է գտնվում՝ տպավորություն ունենալով, թե Արցախը շնչում է հակամարտությամբ, թե պատերազմը մազից է կախված: Այնինչ Արցախում լարումը սովորաբար անհամեմատելիորեն ավելի ցածր է լինում, քան, օրինակ, Երևանում: Պարզ հետևություն՝ լարման հիմնական աղբյուրը տեղեկատվական դաշտն է, ոչ թե բուն սահմանը:
ՊԲ առաջապահ զորամասերը պատասխան գործողությունների դիմել են միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Օգոստոսի 28-ին, ժամը 06.21-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի մոտակայքում քոթոթն արգելափակվել է փշալարերի մեջ. քոթոթին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Ավտոմեքենայի վարորդ Հ. Մ.-ը (ծնվ. 1990թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Թուրքիայում ավարտվել է մի քանի օր շարունակվող գողական հավաքը։ Արդյունքում, դեդական կլանի՝ միմյանցից բաժանված երկու թևերը կարողացել են վերջնականապես հարթել ներքին խնդիրներն ու հայտարարել վերամիավորվելու մասին։
Ինչպես տեղեկացրել էինք` ոստիկանության ծառայողներն օրերս ձերբակալել են Ծաղկաձորի հանգստյան տներից մեկից պլազմային 5 հեռուստացույց գողացողներին` 1970 թ. ծնված Հակոբ Մ.-ին, 1973 թ. ծնված Հովհաննես Հ.-ին և 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ին:
Նախկինում բազմիցս դատապարտված Աբասովը այն եզակի «օրենքով գողերից» է, ով ողջ կյանքում անվերապահորեն հետևել է գողական ավանդույթներին։
Վիճաբանության ժամանակ ամուսինը սպանել է կնոջը, ապա փորձել ինքնասպան լինել:
Հայաստանի Հանրապետությունը հերթական անգամ ստիպված է դատավորների սխալների պատճառով փոխհատուցում տրամադրել սեփական քաղաքացիներին՝ ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի։
Սեպտեմբերի 6-ին իսպանական Գրանադա քաղաքում մեկնարկելու է հրաձգության աշխարհի առաջնությունը:
Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Եղվարդ քաղաքի Երևանյան 17 հասցեում գտնվող բնակելի շենքի բնակիչներին՝ ծանոթացել նրանց բնակարանային խնդիրներին: Վարչապետը խոստացել է խնդիրներին տալ համապատասխան լուծում, ինչի արդյունքում բնակիչները կստանան նաև բնակարանների սեփականության վկայագրերը: