Հունիսի 13-ին, ժամը 11.04-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի տարածքով անցնող ջրանցքում հայտնաբերվել է կնոջ դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 11-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Սիսակյան փողոցի թիվ 10 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1980 թ. ծնված Ադելինա Մ.-ին:
Հունիսի 13-ին, ժամը 13.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` նետվելով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Ալաշկերտ հյուրանոցի տանիքից:
Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 9 շենքում բռնկված հրդեհի հետեւանքով մահացել է շենքի բնակիչներից մեկը՝ մոտ 75-ամյա մի կին, ծխի պատճառով նրան չեն կարողացել տարհանել:
‹‹Այս տարի գյուղատնտեսական տոնավաճառներն ավելի շուտ են սկսել գործել, քանի որ տարին բերքառատ է և գյուղատնտեսական մթերքների նկատմամբ պահանջարկը մեծ է: Մի քանի շաբաթից կվերաբացվի երկրորդ տոնավաճառը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հնարավորություն կա բացելու նաև երրորդը››,- իր խոսքում նշել է ՀՀ գյուաղտնտեսության նախարարը:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:
Քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանը և Վարդան Վարդանյանը «Վարդաշեն» ՔԿՀ֊ում հացադուլ են սկսել։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը: Նրանք պահանջում են իրենց առանձին խուց տեղափոխել։ Շահեն Հարությունյանի փոխանցմամբ՝ Շանթ Հարությունյանը հացադուլը սկսել է հունիսի 8-ին, ում երեկ միացել է նաև Վարդան Վարդանյանը:
2015 թվականին մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացված ծաղկապատման աշխատանքների ընթացքում տնկված ծաղիկների թիվը կհասնի 2.2 միլիոնի: Այս ցուցանիշից 1միլիոն 250 հազարն աճեցվել են Երևանի քաղաքային տնկարանում:
Այսօր կրկին Հայաստան կժամանի «ալամ աշխարհի» հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Այս անգամ ևս «ընտանեկան» առիթով, ամուսնանում է նրա միակ քրոջ դուստրը:
Հունիսի 13-ին, ժամը 06.54-ինտեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես երևում է՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այլևս հրաժարվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ մայիսի 2-ին Սդղի գյոլում տեղի ունեցած միջադեպի գործը ՀՀ քննչական կոմիտեից պահանջելու մտքից:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում օրերս բավականին թեժ քննարկում է տեղի ունեցել:
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ սկսվեց անցած տարի Նոր Նորքում ծեծլու միջոցով սպանված ազատամարտիկ Վարդան Թումանյանի սպանության գործի քննությունը:
Երեքշաբթի օրը Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում մեծ շուքով նշել են Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանի հաղթանակը:
Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Հրաչյա Ներսիսյանի կողմից խոշոր չափերի յուրացման դեպքի կապակցությամբ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով քրեական գործ է քննվում:
Հունիսի 13-ին, ժամը 07.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 9 շենքում:
Աննա Շյուրինի Բերյոն աշխատում է Ֆրանսիայի Ռոն-Ալպեր շրջանում, աշխատանքային այցով Գյումրիում է: Անկեղծանում է` Շիրակի մարզի եւ Գյումրու մասին շատ բան չգիտե, գիտե միայն այն, որ Գյումրին մշակութային հարուստ ժառանգություն ունի, մշակութային մայրաքաղաք է: «Քաղաքի մշակութային ժառանգություն ունենալու փաստով է պայմանավորված մեր համագործակցությունը››,-ասում է նա:
Հունիսի 12-ին լրացավ Ավետիսյանների սպանդի 5-րդ ամիսը: Այս ընթացքում թե հարուցված քրեական գործն ինչ ընթացք է ստացել և ինչ է արվել, հայտնի չէ: Սպանվածների հարազատներն անտեղյակ են և չունեն իրական պատկերի մասին պատկերացում անգամ:
Երգչուհի Անգելինա Գասպարյանը հանդիպել է Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
Հունիսի 10-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատի Բակունցի փողոցի տներից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1997 թ. ծնված Վաչիկ Ս.-ին:
Ոստիկանության կենտրոնական բաժնում հետաքննություն է սկսվել` այսօր` հունիսի 12-ին, Տերյան փողոցի 91 հասցեում գործող «ԱԼ-ՇԵՅԽ» ռեստորանային համալիրի մոտից ոստիկանության կենտրոնական բաժին տեղափոխված երիտասարդների կողմից ծեծկռտուքի փաստով:
Հունիսի 11-ին, ժամը 03.00-ին, Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Վանաձորի Աղայան փողոցի թիվ 81 շենքի մոտից, «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել 1988 թ. ծնված Արթուր Խ.-ին:
8 տարեկանում չարաբաստիկ դիպվածի պատճառով կորցրել է քայլելու ունակությունը: Ծառից ընկնելը տղայի համար ճակատագրական է եղել: Վնասվել է ողնաշարը, ինչի արդյունքում հայտնվել է հաշմանդամի սայլակում:
Հունիսի 12-ին, ժամը 17.24-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 3-րդ թաղամասում անձը չպարզված քաղաքացին (միջին տարիքի տղամարդ) փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով 12-րդ շենքի տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 11-ին, ժամը 05.50-ին, 1982 թ. ծնված Արթուր Ս.-ն ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, Լոռու մարզի Լեջան գյուղի սկզբնամասում իրեն է մոտեցել 1978 թ. ծնված Սուրեն Ս.-ն:
Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի բնակիչ Ցոլակ Պապանյանը գիշերը արթնացել է շների հաչոցից: Ինչպես պարզվում է՝ գայլերը ոչխարի հոտի վրա են հարձակվել:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ, հունիսի 12-ին այցելել է Ասկերանի և Մարտակերտի շրջաններ՝ տեղերում բերքահավաքի և տնտեսական ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ ֆինանսների նախարարության Լոռու տարածքային հարկային տեսչության ավագ տեսուչ Արմեն Պ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 21-ամյա երիտասարդին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Սդղի գյոլ» կոչվող տարածքում առաջացած վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ Զաքարյանի նկատմամբ։ Քննության տվյալներով՝ ՀՀ քաղաքացիներ Յուրի Մանուչարյանը, Դերենիկ Հակոբյանը մի քանի այլ անձանց հետ միասին հարվածներ են հասցրել Մ.Զաքարյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով միջին ծանրության մարմնական վնաս։