Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր

Հունիսի 13-ին, ժամը 18.55-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բազմաբերդ գյուղի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի 56-րդ կմ-ի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի M731OX123 պետահամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, կա զոհ և տուժածներ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքնայի ուղևորներ՝ 1999թ. ծնված Գ, 1968թ. ծնված Ա. Շ-երը տեղափոխվել են Թալին քաղաքի ԲԿ, իսկ 1997թ. ծնված Ս.Խ.-ն Աշտարակ քաղաքի ԲԿ, այնուհետև Երևանի «Արմենիա» ՀԲԿ.:
Բժիշկները Գ. և Ա. Շ-երի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ս. Խ.-ինը` ծանր:

Հրշեջ-փրկարարները զոհված քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս