Զինծառայողը «Ժիլետ» տեսակի սափրիչով ինքնավնասում է կատարվել և տեղափոխվել հոգեբուժական բաժանմունք
Դատարան է ուղարկվել զինծառայողի դեմ հարուցված քրեական գործը: Քրեական գործի շրջանակներում զինծառայողին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զորամասի գումարտակի ննջարանում «Ժիլետ» տեսակի սափրիչով ձախ ձեռքի շրջանում կատարել է ինքնավնասում՝անդամախեղում` քերծվածքի տեսքով, և նույն օրը ընդունվել է ՀՀ ՊՆ ԵԿՀ-ի հոգեբուժական բաժանմունք, որը հանգեցրել է զինվորական ծառայության կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:
Նրան մեղադրանք է առաջադրվել զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մաս):
Խափանման միջոց է ընտվել հրամանատարության հսկողության հանձնելը: Նշենք, որ այդ հոդվածով նախատեսված արարքը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով: