Բաժիններ՝

Շահեն Հարությունյանին ազատ արձակեցին

Քիչ առաջ 168.am-ին քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը տեղեկացրեց, որ Շահեն Հարությունյանին հենց նոր ազատ արձակեցին: Հիշեցնենք, որ քաղբանտարկյալ, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի առաջին խաղակեսի 43-րդ րոպեին մարզադաշտ էր վազել` ձեռքին պահելով «Ազատություն Շանթ Հարությունյանին» պաստառը , որը ոստիկաններն անմիջապես խլել էին նրա Շահենի ձեռքից:

Հոր ազատության համար պայքարի դուրս եկած Շահեն Հարությունյանը բերման էին ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին:

Մեզ հետ զրույցում կատարված ակիայի կապակցությամբ քաղաքագետ, վերլուծաբան Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ հասարակական կազմակերպության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ասաց.

«Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը չափազանց մտածված տեխնոլոգիա կիրառեց՝ բոլորի ուշադրությունը հրավիրելով Հայաստանի քաղքաբնատրկայլների, այդ թվում` իր հայրիկի վրա, ով հստակ պահանջով Վոլոդիա Ավետիսյանի հետ արդեն 6-րդ օրն է` անժամկետ հացադուլ է հայտարարել:

Շահենի քայլը ապացուցում է, որ մեծ արդյունք ստանալու համար շատ հաճախ մեծ ջանքեր պետք չեն, պետք է ճիշտ, թիրախավորված աշխատանք: Այն, որ նրա քայլից հետո սոցիալական ցանցերը արդեն մոռացել էին Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղն ու ֆելշմոբ էին անում «Ազատություն Շանթին և քաղբանտարկյալներին» խորագրով, ամեն ինչ ասում է: Օրվա ամենամեծ գոլը խփեց Շահենը, դա կասկածից վեր է»:

11406615_896608567075687_1349161308543234536_o

shahen-harutyunyan-1024x768.jpg777

11377216_966282270068910_5667425568844218445_n

11402632_945248135531837_2470833823090490147_o

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս