Սոս Գիմիշյանը՝ «Ո՛չ թալանին» նախաձեռնության մասին. «Կարող է՝ իշխանությունը կազմակերպի այդ կեղծ պայքարը, որ ասի՝ 17-ից իջեցրինք 7-ի»

«Անկեղծորեն պայքարողներին ողջունում եմ, բայց չեմ բացառում, որ նաև դա քաղաքական տեխնոլոգիա է, գոլորշի բաց թողնելու միջոց է ընդամենը: Նույն իշխանությունները կարող են կազմակերպել այդ պայքարը, որ ասեն՝ պայքարեցիք՝ 17-ից իջեցրինք 7-ի»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնության մասին՝ նման տեսակետ հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Ըստ նրա՝ դրանք հայտնի ձևեր են, երբ սկզբից բարձր թիվ են հրապարակ նետում, հետո իջեցնում են, ու «այդ իշխանության կողմից ուղարկված պայքարողներն» ինչ-որ ռեյտինգ են ստանում:

Sos GimishyanՍ. Գիմիշյանն այսօր չի տեսնում հասարակական-քաղաքական այնպիսի կազմակերպվածություն, որը կարողանա պայքարել. «Այսօր ժողովուրդը ոչ ոքի չի հավատում, իշխանությունից ակնհայտ զզվել է: Իսկ քաղաքական դաշտից նույնպես զզվել է, նույնպես ոչ մեկին չի վստահում, որովհետև այնքան են խաբել մեկը մյուսի հետևից, որ կարող է սա խաբեության մի մաս լինի: Եթե անկեղծ են, ես իրենց ցավը տանեմ՝ անկախ նրանից՝ արդյունքի կհասնե՞ն, թե՞ ոչ, դա մեծագույն գործ է»:

Հարցին՝ այսինքն՝ մտածում եք, որ գուցե նրանք ուղղորդվո՞ւմ են իշխանության կամ քաղաքական ինչ-որ ուժի կողմից, Ս. Գիմիշյանն այսպես պատասխանեց. «Իհարկե, կարող է իշխանությունը կազմակերպի այդ կեղծ պայքարը, որ ասի՝ 17-ից իջեցրինք 7-ի: Այս ռեժիմի օրոք որևիցե ձայն, միտինգ, անհնար է՝ ինչ-որ արդյունքի հասնի: Այլ մեթոդներ, ձևեր են պետք ժողովրդին կազմակերպելու համար»:

Կարդացեք նաև

Հարցին էլ՝ հունիսի 19-ի մեծ հանրահավաքին և երթին մասնակցելո՞ւ եք, Ս. Գիմիշյանը պատասխանեց, որ կգնար, որովհետև իրեն հետաքրիր է տեսնել՝ ովքեր են, ինչ են անում, ինչքանով է անկեղծ պայքարը, և ինչքանով է ուղղորդված, բայց ամսի 19-ին հանրապետությունում չի լինելու:

Տեսանյութեր

Լրահոս