Մանրամասներ՝ Մերձմոսկովյան Իստրինսկի շրջանի ջրամբարի մոտ տեղի ունեցած օդային աղետից
Օգոստոսի 11-ին ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իստրինսկի ջրամբարի տարածքում հայտնաբերվել է 1987 թ. ծնված Պարույր Մանուկյանի դին:
***
Օգոստոսի 10-ին ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 8-ին, ժամը 20.15-ին Մերձմոսկովյան Իստրինսկի շրջանի ջրամբարի մոտ տեղի ունեցած օդային աղետի արդյունքում “Սեսսնա 206″ մակնիշի ինքնաթիռի օդաչուն և ազգությամբ հայ 4 ուղևորները զոհվել են:
ՌԴ ԱԻ նախարարության Մերձմոսկովյան մարզի և ՌԴ ՆԻ Մերձմոսկովյան մարզի գլխավոր վարչությունները ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը տրամադրել են զոհված քաղաքացիների անձնական տվյալները.
• Մանուկյան Պարույր Նորիկի (1987 թ. ծնված)
• Մանուկյան Լարիսա Վրեժի (1992 թ. ծնված)
• Գլչյան Օֆելյա Ազատի (2005 թ. ծնված)
• Գլչյան Էրիկ Ազատի (2007 թ. ծնված)
Ըստ վերոնշյալ մարմիններից ստացված տեղեկության` զոհվածները հանդիսացել են ՌԴ-ում մշտական բնակության թույլտվությամբ ՀՀ քաղաքացիներ:
Ներկայումս շարունակվում են Պարույր Մանուկյանի որոնողական աշխատանքները:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
***
Օգստոսի 9-ի, ժամը 18.50-ին ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ՃԻԿԿ ավագ ՕՀ փոխգնդապետ Մանշուկինի հետ, ով տեղեկացրեց, որ ս.թ. օգոստոսի 8-ին ժամը 20.15-ի սահմաններում Մոսկվայի մարզի Իստրինսկի ջրամբարի մոտ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Սեսսնա 206» մակնիշի հիդրոպլանը և «Ռոբինսոն 44» մակնիշի ուղղաթիռը:
Նախնական տվյալներով «Սեսսնա 206» մակնիշի ինքնաթիռում եղել են օդաչուն և ազգությամբ հայ Է. (8 տարեկան) և Օ. (10 տարեկան) Գլչյանները, Լ. (25 տարեկան) և Պ. (26 տարեկան) Մանուկյանները:
Դեպքի մասին տեղեկացվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օ. Եսայանը: