
Հայտնաբերվել է Իստրինսկի ջրամբարում աղետի ենթարկված վերջին զոհի՝ 28-ամյա հայ երիտասարդի դին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ երեկոյան հայտնաբերվել էր Իստրինսկի ջրամբարում աղետի ենթարկված ինքնաթիռային աղետի վերջին զոհի մարմինը:
Interfax-ը հաղորդել էր, որ հայտնաբերված մարմինը պատկանել է 28-ամյա երիտասարդի:
Այսօր արդեն հայտնի է, որ երիտասարդն ազգությամբ հայ է: Այս մասին հայտնում է ռուսական «Առաջին ալիքը»:
Հիշեցնենք, որ Robinson-44 ուղղաթիռն ու Cessna 206 հիդրոինքնաթիռը ջրամբարն էին ընկել շաբաթ երեկոյան ջրամբարի ափից 500 մետր հեռավորության վրա բախվելուց հետո: ՌԴ Քննչական կոմիտեի տեղեկություններով՝ զոհերի թիվը 9-ն է: