
Պաշտոնյաների առանձնասենյակների ու շքեղ ծառայողական մեքենաների պատուհաններից դուրս…

2015 թ. Օգոստոսի 10-ի աշխատանքային ( գործակարգավարական ) խորհրդակցության ժամանակ, որը վարում էր պարոն Արեյանը, անրադառնալով ասֆալապատման և բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքներին, խստորեն հանձնարարեց պատասխանատուներին աշխատանքների պատշաճ կազմակերպման և որակի ապահովման նպատակով տեղերում սահմանել մշտական հսկողություն, հատուկ նշելով բոլոր վարչական շրջանների ղեկավարների ու կոմունալ բաժինների պետերին վերահսկողություն իրականացնելու համար դանդաղ շրջայցեր կատարել:
Ողջունելով պարոն Արեյանի տեղին հանձնարարականը, կավելացնեմ նաև, որ միայն առանձնասենյակների ու շքեղ ծառայողական մեքենաների պատուհաններից հետևելու փոխարեն դուրս գան, և այո՛, ոտքով շրջեն ու հետևեն ոչ միայն կատարվող աշխատանքներին, այլ նաև անձամբ տեղեկանան որակին, և միայն այդ դեպքում ավելի արդյունավետ կծախսվի հարկատուների (երևանցիների) վճարած հարկերը, ու ամեն տարի հարկադրված չեն լինի վերանորոգել նույն փողոցներն, բակերը, շենքերի շքամուտքերն ու տանիքները:
Գագիկ Բաղդասարյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար