
Սեյրան Օհանյանը հետ է վերցրել Անդրանիկ Նիկողոսյանին նվիրած անվանական զենքը. 1in.am

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ չունենալով իրավասություն և համապատասխան ընթացակարգ՝ հետ կանչելու Անդրանիկ Նիկողոսյանին շնորհված «Անդրանիկ Օզանյան» և «Գարեգին Նժդեհ» մեդալները, պաշտպանության նախարարը Նիկողոսյանից հետ է պահանջել նրան նվիրված անվանական զենքը և մի քանի այլ անվանական նվերներ: Նշենք, որ նախկինում նախարարության և Նիկողոսյանի հարաբերությունները շատ ջերմ են եղել, սակայն Հայաստանի ինքնիշխանության ոչնչացման վերաբերյալ Նիկողոսյանի հայտարարությունները զայրացրել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ինչի արդյունքում էլ նա հետ է վերցրել իր նվերները:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: