
Ողբերգական դեպք Տավուշի մարզում. Որսի ժամանակ արձակած կրակոցից մի տղամարդ է մահացել. 1in.am

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզի Նորաշեն գյուղում։ «Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ գյուղի հարակից անտառում կրակոցներ են հնչել, որի հետևանքով մի տղամարդ մահացել է։ Նախնական տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել որսի ժամ,անակ։ Երկու ընկեր որսի են գնացել, որի ժամանակ նրանցից մեկի արձակած կրակոցը անզգուշաբար դիպել է ընկերոջը, ով մահացել է։
Այս պահին դեպքի վայրում են գտնվում շտապօգնության աշխատակիցներն ու իրավապահները։ Մահացածի և կրակողի ինքնության մասին տվյալները մեզ դեռևս չհաջողվեց ճշտել։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: