Դատարանն արդեն որոշում է կայացրել որպես խափանման միջոց նրան երկու ամսով կալամավորելու վերաբերյալ: Նույն պատժին է արժանացել նաև 23-ամյա Միխայիլ Գրիգորյանը, ով 29-ամյա Դմիտրի Սիդորորենկոյի սպանության գործով հիմնական կասկածյալն էր: Կարեն Թովմասյանը, ով փախուստի էր դիմել Գրիգորյանի հետ, դեռևս հետախուզման մեջ է:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Հունվարի 12-ին Գյումրիում կատարված սպանության դեպքը շատերը համեմատեցին 1999թ. Գյումրիում տեղի ունեցած սպանության հետ: Ռուսասատանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակն, ինչպես հայտնի է, նշել էր, թե Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքում «կլինի դատավարություն ՌԴ օրենքներով», իսկ 1999թ. տեղի ունեցած սպանության դեպքը քննվել է Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից: 1999թ. դեկտեմբերի 27-ին կայացված դատավճռով՝ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը ռուս զինծառայողներ Ալեքսանդր Կամենևը դատապարտվել էր 15 տարի ժամկետով, իսկ Դենիս Պոպովը՝ 14 տարի ժամկետով:
«Ամենադրականն այն էր, որ ընդդիմությունը չքաղաքականացրեց Գյումրու վերջին դեպքերը, քանի որ նրանց ղեկավարների զգալի մասը Ռուսաստանի հետ հարաբերության ամրացման կողմնակից է, և նրանք էլ հասկանում են՝ եթե սրեն հարաբերությունները քաղաքական ոլորտում, այն, իհարկե, կբերի բացասական հետևանքների»,- այս մասին այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Հունվարի 17-ին՝ ժամը 18:10-ին, Ստեփանավանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ձախ ստորին կողմնային պատի կտրած-ծակած, թափանցող վերքով բուժօգնության է դիմել Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ Հ.Առաքելյանը:
Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության օրը, երբ սարսափելի սպանդի մասին լուրը դեռ չէր տարածվել հանրապետությունով մեկ, գյումրեցի մի բժշկուհի ընդունում էր իր հերթական այցելուին` ռուս կին էր` Գյումրու «Военный городок» կոչվող թաղամասից: Բժշկուհին նրան հաջորդ օրը այցելություն է նշանակում, ի պատասխան ռուս կինն ասում. «Վաղը չեմ կարող գալ, շտապում եմ, ինձ 40 րոպեով են բաց թողել, որովհետև դեպք է պատահել: Զանգեցին ասացին, որ մերոնցից 6 հոգի են փախել` զինված»: Գյումրեցի բժշկուհին, բնականաբար, հատուկ ուշադրություն չի դարձնում ռուս կնոջ ասածին, սակայն, երբ ոճրագործության լուրը ցնցում է բոլորին, հիշում է կնոջ ասածները:
ՊԲ-ի տրամադրության տակ եղած միջոցների կիրառմամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում նախահարձակ հակառակորդը` ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում տվել է առնվազն 14 զոհ, 20-ից ավելի վիրավոր
«Մենք պետք է սխալների վրա դասեր քաղենք ու կանխատեսենք՝ հնարավոր նման դեպքերի առաջացման պատճառները չեզոքացնենք, որ մեր հարաբերությունները լինեն լրիվ հստակ,- ասում է Ա. Ադիբեկյանը՝ հավելոլով,- Իմ գործընկեր Գեորգի Կուլառովը, ինձ նամակ գրեց ու ասաց, որ սատանիստների հետք կա, հնարավոր է՝ աղանդավոր է, քանի որ սպանության ձեռագիրը նման է սատանիստական աղանդի գործողությունների: Մի այլ անձ՝ հանցավոր աշխարհի նախկին կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ տեսնելով այդ զինվորին, ասաց՝ նա մարդասպան չէ, քանի որ նա շատ մարդասպաններ է տեսել, ու նա նման տպավորություն չի թողնում»:
«Դատավճռից հետո տեսակցել եմ պաշտպանյալիս, նա հայտնել է, որ չի ցանկանում վճիռը բողոքարկել, և ամենայն հավանականությամբ կօգտվի ԼՂՀ նախագահին ներման խնդրանքով դիմելու հնարավորությունից»:
«Շատ մարդիկ կուզենային մասնակցել հուղարկավորությանը, որպեսզի թեթևանային, հանգստանային, բայց պարզ է, որ ամբողջ երկիրը չէր կարող Գյումրի գնալ, այնպես որ` ցույց տալը և այն դիտելն ինչ-որ մասնակցության ձև է, դա թեթևացնում է մարդու վիշտը, սփոփում է: Հուղարկավորության ծեսն իր մեջ թերապևտիկ նշանակություն ունեցող ծես »,- ասում է հոգեբանը:
«Երեկ նորից հարցազրույց է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա ասել է հիմնականում ճիշտ բաներ, եթե, իհարկե, վերանանք այն հանգամանքից, թե ո՛վ է այդ ճիշտ բաներն ասողը: Մոտակա 2-3 շաբաթում այդ հարցազրույցը քննարկվելու է երկրորդ նախագահի համակիրների եւ «չուզողների» կողմից, իսկ քաղաքագետները գուշակություններ են անելու Քոչարյանի հետագա ծրագրերի վերաբերյալ»:
Այսօր՝ հունվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուսթավելի 53 տան կիսակառույց տանիքում տղամարդու դի կա կախված:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ժամանել է Հայաստան:
23.01.2015 թվականին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետի ուղղությամբ:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Երեւանում 2014թ հոկտեմբերի 28-ին հայտնաբերված Անդրանիկ Սողոյանի կալանքը երկու ամսով երկարացնելու Արդարադատության նախարարության միջնորդությունը:
Տղա էրեխին դանակով վեց անգամ օրորոցի մեջ էր խփել, նրան չեմ տեսել, բայց մնացածին տեսել եմ, աղջկա՝ փոքրիկ Հասմիկի սրտին էին կրակել: Եթե ավտոմատը բացած լիներ, պատերի վրա գյուլլի տեղերը կերեւան, ինձ էդպես էլ անհայտ մնաց, թե լույսերը ո՞նց է վառել կամ միգուցե լապտեր է գցել:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 14-ամյա երեխա է մահացել, ում ինքնությունը ճշտվում է, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել:
Անցած օրվա ընթացքում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում կրկին արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր` հիմնականում անկանոն բնույթի կրակոցներ: Նախորդ օրերի համեմատությամբ՝ հրադադարի ռեժիմի խախտման պարբերականությունը նվազել է:
«Ողնաշարի բավականին լուրջ վնասվածք ունի՝ կրծքային հատվածում, մենք առայժմ կյանքի համար ենք պայքարում, վիճակը կայունացնենք, այնուհետեւ ողնաշարը կվիրահատենք, ֆիկսացիա կանենք, չեմ կարող ասել՝ դա կանդրադառնա հետագա կյանքի վրա, թե ոչ, դեպքեր են եղել, երբ ակտիվ ռեաբիլիտացիայի շնորհիվ ոտքի են կանգնել»:
Իսկ եթե չգիտեն դա ոնց անել, ապա մեր ֆանտազիան բավարարում է, որ օգնենք այդ գործում:
Ի՞նչ վիճակում պետք է լինի անձնավորությունը, որ զենքը չկրակելու դեպքում սվինով հարվածի երեխային, հետո թողնի հագուստը և համարակալված զենքը նման ծանրության հանցագործության վայրում և փախչի:
«Հասարակությունը մի քանի օրում էապես փոխվեց, գուցե ճիշտ բառ չեմ գործածում` մեր հասարակությունը մի քանի օրում հասունացավ, բացահայտեց իր ներքին ուժերը, այլ հայացքով սկսեց նայել իրականությանը և ցավալի եզրակացությունների հանգեց: Հասարակությունը բնականորեն ընդվզեց, որովհետև պռնկեպռունկ լցվել էր համբերության բաժակը: Գյումրիի սահմռկեցուցիչ դեպքը վերջին կաթիլը դարձավ: Հայ հասարակությունն ավանդական, լիակազմ ընտանիքի սպանդից և հետագա իրադարձություններից հետո փորձում է ուշքի գալ: Հստակ նկատելի է, որ շատ-շատերը տակավին լարված-պրկված են»:
Պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչպիսի՞ վիճակում կարող է լինել Վալերի Պերմյակովի նմանը՝ այդքան դաժան հանցագործություն իրականացնելու համար, հոգեբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի սոցիալական հոգեբանության ամբիոնի վարիչ Գայանե Շահվերդյանն ասաց.
«Էդ խեղճ մարդիկ ռուսերեն անգամ չգիտեին, ինչ տես ու ծանոթ, ինչ բան, գիտեք նրանց տղան՝ Արմենը, ինչ խելոք էր, նա ընկերներ անգամ չէր տանում, բերում իրենց տուն»:
Երբեք նրանք մեզ չեն խաբել: Ես անձամբ Սամարայից եմ, և իմ մայրիկն այնտեղից անընդհատ գումար էր փոխանցում իմ հառախոսահամարին: Ազգությամբ հայ մի տղամարդ հետաքրքրվել էր, թե մայրիկս ում է այդքան հաճախ գումար փոխանցում: Իմանալով, որ ես Գյումրիում եմ ծառայում, նա իր օգնությունն էր առաջարկել: Նա բարեկամների օգնությամբ ինձ ծանրոցներ էր ուղարկում:
Երևանում, հունվարի 21-ին, թալանել են դերասան Արտաշես Ալեքսանյանի բնակարանը, որը գտնվում է Նոր Նորքի 9-րդ զանգվածում:
«Դիմակները թաքցնում են մի խումբ կանանց դեմքը։ Զինարվեստին տիրապետող այդ կանայք ծառայում են ՀՀ-ի զինված ուժերի հատուկ դիպուկարների խմբում: Նույնիսկ նրանց հարազատներից շատերը չգիտեն այդ մասին. ծառայությունը գաղտնի է»,- այս ռեժորտաժը կին դիպուկահարների մասին դեռևս 2013թ. պատրաստել է «Ա1+»-ը:
Այն, որ ադրբեջանական կողմն արդեն չորս ամիս է՝ իր կորուստների մասին պաշտոնական և փորձագիտական տեղեկատվության հոսքն արգելափակել է, միայն առաջին հայացքից կարող է իրենց օգտին լինել՝ իբր թե տպավորություն ստեղծելով, որ այնտեղ տերմինատորներ են, և կորուստներ չկան
«Գծատերն ասում է՝ վճարեք: Երբ գազի գինը բարձրանում է, գծատերը պահանջում է այն գումարը, որը պահանջվում է, ու այն մյուսը մնում է վարորդի հաշվին, իսկ վարորդն ասում ՝ այդ եղած գումարով չեմ կարող տունս պահել, հետևաբար՝ չեմ աշխատում»,- ասել է Հրանտ Եղիազարյանը, ով կողմ է, որպեսզի ուղևորից գանձվող գումարը մնա նույնը, և տարբերությունը կատարվի իշխանությունների կողմից, ինչպես շատ ուրիշ երկրներում է արվում: