«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհրդի հայտարարությունը
Արդեն 4-րդ օրն է ինչ ՀՀ Ոստիկանությունը խոչընդոտում է Հանրապետության հրապարակի կենտրոնում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ նստացույցի իրականացմանը: Ոստիկանությունը կենդանի պատնեշ է ստեղծել ցուցարարների առջև և ապօրինաբար անտեսում է հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով պաշտպանված քաղաքացիների սահմանադրական իրավունքը:
Մեր պայքարը մտնում է տևական փուլ:
«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը, հետամուտ լինելով պատասխանատվության հավասարության սկզբունքին, յուրաքանչյուր 4 օրը մեկ հերթափոխելու է հավաքի կազմակերպիչների կազմը: Հուլիսի 31-ի ժամը 18:00-ից մինչև օգոստոսի 4-ժամը 18:00-և հավաքի կազմակերպիչներն են լինելու՝ Դավիթ Հովհաննիսյանը, Վահագն Լևոնյանը և Տիգրան Գագիկ Եղիազարյանը:
Օգոստոսի 1-ից «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը առաջ է քաշելու էներգետիկ համակարգի բարեփոխման նոր և ավելի հիմնարար պահանջներ, որոնք բխում են հանրության շահերից:
31 հուլիսի 2015 թ